Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հունիս / 2025 : 16-33

Արհեստական բանականությանը վստահել անձնական տվյալնե՞րը. նոր հետազոտությունը բացահայտում է վտանգավոր ռիսկեր

Մինչ աշխարհը փորձարկում է արհեստական բանականությանը (ԱԲ) ստեղծագործական խնդիրներում՝ շարադրությունների գրառումից մինչև նկարների ստեղծում, Apple-ի և Վաշինգտոնի համալսարանի հետազոտողներն ընտրել են այլ ուղի։ Նրանց հարցն առավել գործնական է՝ արդյո՞ք ԱԲ-ն կարող է անվտանգ կառավարել բջջային հավելվածները, եթե տրվի լիարժեք մուտք։

Այս հարցի պատասխանը ներկայացվել է «From Interaction to Impact» խորագրով զեկույցում, որը հրապարակվել է IUI 2025 գիտաժողովի շրջանակում։ Պարզվում է, որ ԱԲ-ի համար «Հավանել» կոճակը և «Ջնջել հաշիվը» գործողությունը կարող են դիտվել գրեթե միևնույն ձևով։ Այսինքն՝ ԱԲ-ն դեռևս չի տարբերակում տեխնիկապես նման, բայց ռիսկայնությամբ ու ազդեցությամբ խիստ տարբեր գործողությունները։

Նպատակ՝ սովորեցնել ԱԲ-ին պատասխանատվություն

Հետազոտողները մշակել են նոր դասակարգում, որը հաշվի է առնում բջջային հավելվածներում գործողությունների ազդեցությունը՝ ի տարբերություն միայն ֆունկցիոնալ նշանակության։

Դրա հիման վրա ստեղծվել է 250 սցենարից բաղկացած եզակի dataset, որտեղ ԱԲ-ին հանձնարարված է որոշել՝ տվյալ գործողությունը

- Ապահով է,
-Պահանջում է մարդու հաստատում,
-Կամ ընդհանրապես պետք չէ կատարել առանց մարդու միջամտության։

Այս մոտեցումը թույլ է տալիս գնահատել ոչ միայն, թե ինչ է անում ԱԲ-ն, այլ՝ ինչ կարող է պատահել, եթե այն սխալվում է։ Ի տարբերություն նախկինում կիրառվող AndroidControl և MoTIF հավաքածուների՝ նոր տվյալաշարը ներառում է կյանքին առավել մոտ իրավիճակներ՝ գաղտնաբառերի փոխում, խելացի տան կարգավորումների փոփոխում, գնումների հաստատում և այլն։

Հետազոտությունը բացահայտում է, որ եթե ԱԲ-ը պետք է ծառայի որպես օգնական, ապա պետք է ոչ միայն գործի, այլ նաև հասկանա հետևանքները։ Առանց դրա՝ թվային օգնականները կարող են դառնալ ոչ թե հարմարավետության, այլ վտանգի աղբյուր։
Դիտվել է 1889անգամ
Վերջին լուրեր