Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2025 : 15-34

Bentley-ն հինգերորդ անգամ թարմացրել է իր խորհրդանշական «Winged B» լոգոն

Bentley ավտոմեքենաների արտադրողը ներկայացրել է «Winged B» տարբերանշանի նոր տարբերակը՝ հուլիսի 8-ին նախատեսվող իր ապագա կոնցեպտի ցուցադրությանը նախորդող օրերին։ Սա միայն հինգերորդ դեպքն է, երբ փոփոխվում է այս խորհրդանշանը՝ սկսած 1919 թվականից, երբ ստեղծվել էր նրա նախնական դիզայնը։

Նոր տարբերանշանի ձևավորումն իրականացվել է Bentley-ի դիզայնի տնօրեն Ռոբին Փեյջի ղեկավարությամբ։ Այն ընտրվել է ներքին մրցույթի միջոցով, որտեղ հաղթել է Յանգ Նամի առաջարկած տարբերակը։ Հետագայում էսքիզը կատարելագործվել է մինչև վերջնական տարբերակ։ Նոր լոգոն միավորում է ավանդական դետալները՝ օրինակ՝ ռմբաձև նախշը թևերում և կենտրոնում գտնվող B տառը։ Միևնույն ժամանակ այն ստացել է ավելի մինիմալիստական և ժամանակակից ձևավորում։

Թևերը այժմ ավելի սուր են և դինամիկ, իսկ B տառը ստացավ նոր տեսք՝ հիշեցնող բարձրակարգ ժամացույցի թվատախտակ։ Նախնական տարբերանշանը ստեղծվել էր Գորդոն Կրոսբիի կողմից, իսկ լոգոյի նախորդ թարմացումները կատարվել են 1931-ին, 1990-ականներին և 2002-ին։ Ըստ Bentley-ի՝ այս նոր տարբերակը համարվում է մինչ այժմ ամենաարմատական վերափոխումը։

Նոր տարբերանշանը Bentley-ի ապագա դիզայնային մոտեցումների մի մասն է, որոնք ընկերությունը նախատեսում է ներկայացնել մոտ ապագայում։
Դիտվել է 1255անգամ
Վերջին լուրեր