Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2025 : 11-20

Կյանքի նախակարապետները Տիտանի վրա. NASA-ի նոր բացահայտումը կարող է փոխել մեր պատկերացումները տիեզերքի մասին

Կարո՞ղ է կյանքն առաջանալ առանց ջրի։ NASA-ի գիտնականներն այժմ վստահ են, որ հնարավոր է։ Վերջերս կատարված նոր ուսումնասիրությունը մատնանշում է՝ Սատուրնի ամենամեծ արբանյակ Տիտանի մեթանային լճերում կարող են ձևավորվել այնպիսի բարդ կառուցվածքներ, որոնք նման են կենդանի բջիջների նախակարապետներին։

Տիտանը միակ երկնային մարմինն է Արեգակնային համակարգում՝ Երկրից բացի, որի մակերևույթին մթնոլորտային պայմաններն ապահովում են հեղուկների գոյություն։ Սակայն այստեղ «ջրի աշխարհ» չեք գտնի․ Տիտանի գետերն ու լճերը լցված են հեղուկ մեթանով և էթանով։ Ու հենց այս մոլեկուլների հիման վրա էլ ձևավորվում են վեզիկուլներ՝ բջջային թաղանթներին նման կառույցներ, որոնք կյանքին նման համակարգեր ձևավորելու առաջին քայլերից են։

NASA-ի Գոդդարդի տիեզերական թռիչքների կենտրոնի գիտնական Կոնոր Նիքսոնի գլխավորած թիմը առաջարկել է հնարավոր մեխանիզմ. երբ մեթանային անձրևը հարվածում է Տիտանի լճերին, լիճը ծածկող որոշ մոլեկուլներ (ամֆիֆիլներ) հավաքվում են միմյանց շուրջ, կազմելով գնդաձև կառուցվածքներ՝ «պրոտոբջիջներ»։ Այս երևույթը կարևոր է՝ այն ցույց է տալիս, որ կյանքը կարող է ծագել նաև ջրից անկախ պայմաններում։

Տիտանի միջավայրն ամբողջությամբ տարբերվում է Երկրից՝ մթնոլորտում գերակշռում է ազոտը, իսկ ջերմաստիճանը հասնում է մինուս 180°C-ի։ Բայց դա չի խանգարում մոլեկուլների միավորման ու կյանքին նախորդող քիմիական գործընթացների առաջացմանը։ Այս հայտնագործությունը հատկապես կարևոր է առաջիկա Dragonfly առաքելության համատեքստում։ NASA-ն նախատեսում է 2028 թվականին Տիտանի ուղղությամբ ուղարկել միջուկային դրոն, որը 2034-ին պետք է վայելի արբանյակի մակերևույթին։ Նրա նպատակն է՝ բացահայտել՝ արդյոք Տիտանի պայմաններում հնարավոր է կյանքի առաջացումը։

Հետազոտությունը նաև վերաիմաստավորում է այն, ինչ մենք կարծում էինք կյանքի մասին. պարզվում է, որ կենսաբանական գործընթացները կարող են ծավալվել նույնիսկ մեթանային աշխարհում։ Եվ եթե Տիտանի նման վայրում հնարավոր է կյանքի նախակարապետների ձևավորում, նշանակում է՝ Տիեզերքում հնարավոր կյանքի ձևերի բազմազանությունը մեզնից շատ հեռու չէ։
Դիտվել է 2062անգամ
Վերջին լուրեր