Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Օգոստոս / 2025 : 15-42

Xiaomi-ի նոր ձայնային ԱԲ-ն խոստանում է փոխել ավտոմեքենաների ու «խելացի» սարքերի ապագան

Չինական տեխնոլոգիական հսկա Xiaomi-ն ներկայացրել է նոր ձայնային արհեստական բանականության մոդել՝ MiDashengLM-7B, որը նպատակ ունի ուժեղացնել ընկերության դիրքերը ավտոմեքենաների և խելացի կենցաղային տեխնիկայի ոլորտներում։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Xiaomi-ի WeChat հայտարարությունը, մոդելը ստեղծվել է ընկերության սեփական հիմքային ԱԲ հարթակի վրա։

MiDashengLM-7B-ն արդեն օգտագործվում է Xiaomi-ի ավտոմեքենաներում և խելացի սարքերում՝ թույլ տալով իրականացնել ձայնային հրահանգների վերլուծություն, պատասխանել հարցերին և ավտոմատ կերպով ստեղծել վերնագրեր կամ մեկնաբանություններ։

Այն նաև ինտեգրված է Alibaba-ի տեխնոլոգիական լուծումներին։ Մոդելը բաց կոդով է և հասանելի է հանրությանը Hugging Face հարթակում՝ խթանելով ԱԲ-ի տարածումը և նորարարական կիրառությունները։
Դիտվել է 823անգամ
Վերջին լուրեր