Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Օգոստոս / 2025 : 20-03

Իլոն Մասկի xAI-ն թողարկել է անվճար Grok 4 մոդել՝ մարտահրավեր նետելով OpenAI-ին

Իլոն Մասկի ղեկավարած xAI ընկերությունը անվճար հասանելի է դարձրել իր ամենավերջին և հզոր Grok 4 լեզվային մոդելը՝ սահմանափակ օգտագործման պայմաններով։ Քայլը արվել է OpenAI-ի նոր GPT-5 մոդելի ներկայացումից անմիջապես հետո, ինչն ակնհայտորեն դիտվում է որպես մրցակցային պատասխան։

Ըստ xAI-ի՝ Grok 4-ից այսուհետ կարող են օգտվել բոլորը՝ առանց բաժանորդագրության։ Անվճար տարբերակում գործում է սահմանափակում՝ օրական առավելագույնը 5 հարցում՝ յուրաքանչյուր 12 ժամում։ Մոդելը հասանելի է X հարթակի (նախկին Twitter) և բջջային հավելվածների միջոցով։

Բացի լեզվային հնարավորություններից, անվճար հասանելի է դարձել նաև Grok Imagine գործիքը, որը արհեստական բանականությամբ ստեղծում է պատկերներ և տեսանյութեր։ Նոր Grok 4-ը շուրջ 10 անգամ ավելի արագ և հզոր է, քան նախորդ տարբերակը։

Այն արձագանքում է ձայնային հրահանգներին, կարող է փոխել ձայնի տոնն ու ոճը (շշնջալ, երգել և այլն) և մի քանի բարդ թեստերում սահմանել է ռեկորդային արդյունքներ։

- AIME 25 մաթեմատիկական օլիմպիադայի առաջադրանքներում՝ 100% ճշգրտություն։

- ARC-AGI տրամաբանական մտածողության թեստում՝ 15,9%, երկակի գերազանցելով Claude Opus-ին։

- Vending-Bench բիզնես սիմուլյացիայում՝ վիրտուալ ընկերության կառավարումով վաստակել է 4694 դոլար և կատարել 4569 վաճառք, զգալիորեն առաջ անցնելով թե՛ Claude Opus-ին, թե՛ մարդկանց միջին ցուցանիշներին։

Բացի այդ, Grok 4-ը կարող է սիմուլացնել տիեզերական մասշտաբի ֆիզիկական գործընթացներ (օրինակ՝ սև խոռոչների բախումներ), վերլուծել սպորտային իրադարձությունները և կանխատեսել դրանց արդյունքները։
Դիտվել է 1084անգամ
Վերջին լուրեր