Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Օգոստոս / 2025 : 16-52

Apple-ը պատրաստվում է հրաժարվել iPhone-ի հիմնական մոդելից

2026-ին Apple-ը կարող է արմատական փոփոխություններ անել իր սմարթֆոնների շարքում՝ դադարեցնելով iPhone-ի հիմնական տարբերակի արտադրությունը։ Ինչպես գրում է ETNews-ը, ընկերությունը մտադիր է iPhone 18-ի թողարկման ժամանակ փոխարինել ստանդարտ մոդելը նախ iPhone 17e-ով, ապա նաև՝ iPhone 18e-ով։

Փոփոխության պատճառը, ըստ աղբյուրի, սարքերի չափազանց մեծ ընտրությունից խուսափելն է։ Apple-ը ծրագրում է շուկա դուրս բերել նաև երկու նորույթ՝ ծալվող iPhone և գերբարակ iPhone Air։ Վերջինս կփոխարինի iPhone Plus-ին։ Միևնույն ժամանակ շարքը կշարունակեն Pro և Pro Max մոդելները, իսկ բազային տարբերակին կփոխարինի հենց ծալվող iPhone-ը։

Հիշեցնենք, որ ընկերությունը նախատեսում է iPhone Fold-ի (պայմանական անվանում) թողարկման ժամանակ փոխել արտադրական ռազմավարությունը․ սկզբում շուկա կհանձնվեն պրեմիում մոդելները, իսկ ավելի մատչելի տարբերակները կհայտնվեն վաճառքում կես տարի անց։
Դիտվել է 2213անգամ
Վերջին լուրեր