Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Օգոստոս / 2025 : 12-58

Մասկը Ցուկերբերգին առաջարկել է միանալ OpenAI-ի գնմանը

Իլոն Մասկը Մարկ Ցուկերբերգին առաջարկել է մասնակցել OpenAI-ի ձեռքբերման գործընթացին։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով դատական փաստաթղթերին, որոնք հրապարակվել են Մասկի և OpenAI-ի միջև ընթացող դատական գործի ընթացքում։

Փաստաթղթերից հայտնի է դառնում, որ Մասկը, մի խումբ ներդրողների հետ միասին, այս տարվա փետրվարին ներկայացրել է հայտ՝ 97.4 միլիարդ դոլարով գնելու ոչ առևտրային կազմակերպությունը, որը վերահսկում է OpenAI-ը։ Դեռևս մինչ այդ գործարարը ընկերության ղեկավարությանը մեղադրել էր նախնական առաքելությունից շեղվելու և ԱԲ-ի ստեղծումը շահույթի համար օգտագործելու մեջ։

Հրապարակված տվյալների համաձայն՝ Մասկը և իր xAI ընկերությունը փնտրում էին գործընկերներ՝ կոնսորցիում ձևավորելու նպատակով։ Այդ շրջանակում էլ առաջարկ է արվել Ցուկերբերգին, որպեսզի նա դիտարկի գործարքի ֆինանսավորմանը մասնակցելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, ըստ աղբյուրի, Ցուկերբերգը և Meta-ն որևէ փաստաթուղթ չեն ստորագրել OpenAI-ի հնարավոր ձեռքբերմանը մասնակցելու մասին։
Դիտվել է 353անգամ
Վերջին լուրեր