Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Հոկտեմբեր / 2025 : 15-51

Իլոն Մասկը պատրաստվում է ստեղծել Wikipedia-ի այլընտրանք՝ «Գրոքիպեդիա»

Tesla, SpaceX և xAI ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր xAI ընկերությունը կսկսի մշակել բաց հասանելիությամբ նոր առցանց հանրագիտարան, որը նախատեսվում է ներկայացնել որպես Wikipedia-ի այլընտրանք։

Մասկի խոսքով՝ «Գրոքիպեդիա» անվանումը ընտրվել է ի պատիվ Grok չատբոթի, որը գործում է X հարթակում։ Նոր հանրագիտարանը լինելու է բաց կոդով և հասանելի բոլորին՝ հիմնվելով այնպիսի աղբյուրների վրա, որոնք, ըստ Մասկի, սովորաբար անտեսվում են Wikipedia-ի կողմից։ Դրանց թվում են Fox News, Breitbart, Daily Caller, Epoch Times և New York Post։

Միլիարդատերը բազմիցս քննադատել է Wikipedia-ին՝ այն մեղադրելով գաղափարական կողմնակալության մեջ։ «Մենք ստեղծում ենք xAI-ի Grokipedia-ն։ Դա կլինի հսկայական առաջընթաց Wikipedia-ի համեմատ», — ընդգծել է Մասկը։

Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը անհրաժեշտ քայլ է xAI-ի՝ տիեզերքի ընկալումը խորացնելու առաքելության իրականացման համար։
Դիտվել է 1100անգամ
Վերջին լուրեր