Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հոկտեմբեր / 2025 : 16-27

Իլոն Մասկը դարձավ աշխարհի առաջին կես տրիլիոնատերը

Հոկտեմբերի 1-ին Forbes-ի միլիարդատերերի ցուցակում Իլոն Մասկի կարողությունը հասավ պատմական բարձրագույն մակարդակի։ Առևտրային օրվա ընթացքում նրա ակտիվները գերազանցեցին 500 միլիարդ դոլարը, դարձնելով Մասկին առաջին մարդը պատմության մեջ, ում հարստությունը հատել է կես տրիլիոնի շեմը։ Օրվա ավարտին ցուցանիշը փոքր-ինչ նվազեց՝ հասնելով 499.1 միլիարդի, սակայն աննախադեպ փաստն արդեն արձանագրված էր։

Մասկի հարստության հիմնական աղբյուրը մնում է Tesla-ի բաժնետոմսերի արժեքը, որոնք վերջին ամիսներին շարունակաբար բարձրացել են։ Ընկերությունում Մասկը ունի շուրջ 12% մասնաբաժին, ինչը մեծապես նպաստում է նրա ֆինանսական աճին։ Բացի Tesla-ից, նաև SpaceX-ի հաջողությունները և նորաստեղծ xAI ստարտափի զարգացումը ավելացնում են գործարարի ակտիվների ընդհանուր արժեքը։

Տարվա սկզբին Մասկի կարողությունը ժամանակավորապես նվազել էր՝ կապված Թրամփի վարչակազմում նրա կարճատև ներգրավվածության հետ։ Սակայն պաշտոնից հեռանալուց հետո ներդրողների վստահությունը վերականգնվեց, իսկ ընկերությունների արժեթղթերը նորից բարձրացան։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց շարքում Մասկի հիմնական մրցակիցը մնում է Oracle-ի հիմնադիր Լարի Էլիսոնը, որի կարողությունը կազմում է շուրջ 350 միլիարդ դոլար։ Չնայած սեպտեմբերին Էլիսոնը ժամանակավորապես առաջ էր անցել Oracle-ի բաժնետոմսերի թռիչքի շնորհիվ, Tesla-ի և SpaceX-ի կայուն աճը շուտով վերականգնեց Մասկի առաջատար դիրքերը։
Դիտվել է 2167անգամ
Վերջին լուրեր