Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հոկտեմբեր / 2025 : 16-40

Բելգիայի թագուհի Մաթիլդան TUMO-ում․ ծանոթություն հայկական նորարար կրթական մոդելին

2025 թվականի հոկտեմբերի 7-ին Բելգիայի թագուհի Մաթիլդան այցելեց Երևանի TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Այցի ընթացքում Նորին Մեծությունը ծանոթացավ կրթության նորարարական մոդելին, որը համադրում է տեխնոլոգիան, ստեղծագործականությունը և ինքնուրույն ուսումնառությունը։ Թագուհին հետաքրքրությամբ լսեց նաև TUMO կենտրոնների միջազգային ընդլայնման ծրագրերի մասին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Հատուկ ուշադրություն դարձվեց Բելգիայի Լյեժ քաղաքում նախատեսվող նոր TUMO կենտրոնի բացմանը, որի նախագիծը ներկայացվեց այցի ընթացքում։ Թագուհի Մաթիլդան անձամբ փորձարկեց TUMOmobile շարժական կրթական հարթակը, շփվեց կենտրոնի սովորողների հետ, դիտեց նրանց աշխատանքները և լսեց ուսանողական խմբի երաժշտական կատարումը։

Այցի վերջում Նորին Մեծությունը կատարեց վիրտուալ շրջայց ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայկական հուշարձաններով, որն ավելի ընդգծեց հայ մշակույթի և կրթական նորարարության միահյուսվածությունը։ Այցը ևս մեկ անգամ ընդգծեց Հայաստանի կրթական ոլորտում իրականացվող նորարարական մոտեցումների միջազգային ճանաչումն ու ազդեցությունը։
Դիտվել է 1820անգամ
Վերջին լուրեր