Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2025 : 17-43

Չինաստանը նախատեսում է գործարկել «արհեստական արևը» մինչև 2027 թվականը

Չինաստանը հայտարարել է, որ մինչև 2027 թվականը կավարտի BEST փորձնական թերմոմիջուկային ռեակտորի՝ այսպես կոչված «արհեստական արևի» կառուցումը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Մաո Նինը՝ գրառում կատարելով իր X (նախկին Twitter) հաշվում։

Նրա խոսքով՝ «գերհաղորդական տոկամակի վրա հիմնված պլազմային ռեակտորի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականին»։ Նոր հաստատությունը, որը կառուցվում է Վերֆեյ քաղաքում՝ Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Պլազմայի ֆիզիկայի ինստիտուտի նախաձեռնությամբ, կարող է դառնալ աշխարհի առաջին թերմոմիջուկային կայանը, որը կարտադրի էլեկտրաէներգիա արդյունաբերական մասշտաբներով։

Ռեակտորը, որի քաշը գերազանցում է 400 տոննան, աշխատում է հզոր մագնիտներով «թերմոսի» սկզբունքով․ դրանք հովացվում են մինչև –269°C, որպեսզի պահպանեն դեյտերիումի և տրիտիումի պլազման գերբարձր ջերմաստիճանների պայմաններում։

Նախորդ նմանատիպ նախագիծը՝ EAST տոկամակը, 2025 թվականի սկզբին սահմանել էր համաշխարհային ռեկորդ՝ պլազման պահելով 1066 վայրկյան։ Հիշեցնենք, որ Bloomberg գործակալությունը դեռ 2025 թվականի մայիսին կանխատեսել էր, թե նման մասշտաբի թերմոմիջուկային համակարգերը կարող են գործարկվել միայն 21-րդ դարի կեսերին, սակայն Պեկինի վերջին հայտարարությունը զգալիորեն արագացնում է այդ ժամկետները՝ գրեթե երեք տասնամյակով։
Դիտվել է 1422անգամ
Վերջին լուրեր