Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Նոյեմբեր / 2025 : 15-00

OpenAI-ի Sora հավելվածը Android-ում առաջին օրը գրանցել է 470,000 ներբեռնում

OpenAI-ի AI վիդեո հավելվածը՝ Sora-ն, Android համակարգում իր առաջին իսկ օրը գրանցել է շուրջ 470,000 ներբեռնում, ըստ Appfigures-ի տվյալների։ Սա մոտ չորս անգամ ավելի բարձր ցուցանիշ է, քան iOS տարբերակի մեկնարկային արդյունքը։

Թեև համեմատությունը լիովին համարժեք չէ, քանի որ iOS տարբերակը սկզբում հասանելի էր միայն ԱՄՆ-ում և Կանադայում, այն էլ՝ հրավերով, մինչդեռ Android տարբերակը միաժամանակ գործարկվել է յոթ երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Թայվան, Թաիլանդ և Վիետնամ։

Բացի այդ, հրավերի պահանջը հանվել էր հոկտեմբերի վերջին, ինչը նույնպես նպաստել է ներբեռնումների աճին։ Sora-ն արդեն իր առաջին շաբաթում գերազանցել է մեկ միլիոն ներբեռնումը և բարձրացել App Store-ի ամենատարածված հավելվածների ցուցակի վերին հորիզոնականները։ Ներկայումս այն շարունակում է մնալ ԱՄՆ App Store-ի “Top Free” ցանկում՝ չորրորդ տեղում։

Հավելվածը հնարավորություն է տալիս արհեստական բանականությամբ տեսանյութեր ստեղծել հրահանգներով (prompt)։ Դրա առանձնահատկություններից է Cameos ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտատերերին «կենդանացնել» իրենց կամ իրենց ընկերների կերպարները՝ AI միջոցով։ Բովանդակությունը ներկայացվում է TikTok-ին նման ուղղահայաց ֆիդում, որտեղ կարելի է դիտել նաև մյուս օգտատերերի ստեղծած վիդեոները։

Appfigures-ի նոր հաշվարկներով՝ iOS տարբերակի առաջին օրվա ներբեռնումները կազմել են շուրջ 110,000, որոնցից 69,300-ը եղել են ԱՄՆ-ից։ Համեմատության համար՝ Android տարբերակը միայն ԱՄՆ-ում ունեցել է մոտ 296,000 ներբեռնում, ինչը ցույց է տալիս, որ հավելվածի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել։

Sora-ն այժմ մրցակցում է նաև Meta AI հավելվածի հետ, որը վերջերս գործարկվել է Եվրոպայում՝ ԱՄՆ-ում թողարկումից հետո։
Դիտվել է 528անգամ
Վերջին լուրեր