17 / Նոյեմբեր / 2025 : 15-48
OpenAI-ը անսպասելիորեն ներկայացրել է GPT-5.1-ը՝ ավելի խելացի և ճկուն ChatGPT-ով
OpenAI-ը անակնկալ ձևաչափով թողարկել է իր առաջատար արհեստական բանականության նոր տարբերակը՝ GPT-5.1-ը։ Ընկերությունը նշում է, որ թարմացումը ChatGPT-ին դարձնում է «ավելի խելացի, արագ և բնական»։ Միաժամանակ ընդլայնվել են նաև ծառայության հնարավորություններն ու կարգավորումները։
GPT-5.1-ը ներկայացվել է երկու տարբերակով՝ Instant և Thinking։Instant-ը նախատեսված է արագ աշխատանքի համար՝ հարմար է կարճ հաղորդագրությունների, ռեզյումեների, պարզ կոդերի և առօրյա հարցումների դեպքում։ Այն ավտոմատ կերպով ակտիվացնում է կարճ reasoning-ի ռեժիմը՝ ապահովելով ավելի կառուցվածքային պատասխաններ։
Thinking տարբերակը ուղղված է բարդ խնդիրների լուծմանը՝ բազմափուլ հաշվարկներ, ծրագրավորում, վերլուծություն և երկարատև պլանավորում։ Այն ապահովում է ավելի խորքային տրամաբանություն, երկար կոնտեքստի պահպանում և ավելի քիչ ժարգոն, սակայն աշխատում է ավելի դանդաղ, քան Instant-ը։ Օգտատերերը կարող են ընտրել շփման վեց տարբեր տոներից մեկը՝ Default, Friendly, Efficient, Professional, Candid և Quirky, որոնք կիրառվում են ողջ զրույցում։
Փորձնական ռեժիմում հասանելի են նաև ավելի ճկուն կարգավորումներ։
GPT-5.1 Instant և Thinking մոդելները առաջինը հասանելի կլինեն ChatGPT Plus և Pro բաժանորդներին, իսկ հաջորդիվ՝ ավելի լայն շրջանում։ Նախորդ մոդելները ևս կմնան հասանելի երեք ամիս՝ օգտատերերին համեմատելու և հարմարեցվելու հնարավորություն տալու համար։
Դիտվել է
1353անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...


