Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Նոյեմբեր / 2025 : 16-29

OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-ի խմբային չաթերը․ նոր քայլ դեպի լիարժեք մեսենջեր

Արհեստական բանականության առաջատար OpenAI-ը ներկայացրել է ChatGPT-ի նոր գործառույթը՝ խմբային զրույցները, որոնք հասանելի են բոլոր օգտատերերին, ներառյալ անվճար տարբերակի օգտվողներին։ Նորույթը ChatGPT-ին մոտեցնում է լիարժեք զրուցարանների (messenger) գործառույթներին։

Նույն չաթում կարող են միանալ մինչև 20 օգտատեր։ ChatGPT-ն հետևում է ընդհանուր խոսակցությանը, արձագանքում է, երբ իրեն նշում են, ինչպես նաև կարող է ուղարկել մեմեր ու էմոջիներ՝ հաղորդագրություններին պատասխանելիս։ Ընկերության գնահատմամբ՝ այս փոփոխությունը զգալիորեն կհեշտացնի թիմային աշխատանքը և ԱԲ-ի համատեղ օգտագործումը։

Թեև նոր հնարավորությունը ChatGPT-ին մեկ քայլով ավելի է մոտեցնում մեսենջերային լիարժեք գործիքակազմին, ծառայությունում առայժմ բացակայում են զանգերի և տեսազանգերի ֆունկցիաները, որոնք օգտատերերը ակնկալում են տեսնել առաջիկա թարմացումներում։
Դիտվել է 1069անգամ
Վերջին լուրեր