Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Դեկտեմբեր / 2025 : 16-03

Տարածաշրջանային ամենահզոր արհեստական բանականության կենտրոնը կկառուցվի Հրազդան քաղաքում

Տարածաշրջանում առաջին արհեստական բանականության (AI) գործարանը՝ 500 մլն դոլար արժողությամբ, կառուցվելու է Հրազդանում․ այս մասին հայտնել է Հրազդանի համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանը։

Ծրագիրը իրականացվում է ՀՀ կառավարության, համաշխարհային տեխնոլոգիական առաջատար NVIDIA-ի (շուկայական կապիտալը՝ մոտ 4.6 տրիլիոն ԱՄՆ դոլար), AI ամպային և ենթակառուցվածքային լուծումներով հայտնի Firebird ընկերության և Հայաստանի առաջատար Team ընկերությունների խմբի համագործակցությամբ։

«Սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի Հանրապետության և Հրազդան քաղաքի համար․ մենք դառնում ենք տարածաշրջանային AI կենտրոն, որտեղ կստեղծվի բարձր հզորությամբ գերհամակարգչային ենթակառուցվածք՝ նորարարական նախագծերի, տեխնոլոգիական արտադրության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար։

Այս ներդրումը ոչ միայն ամրապնդելու է Հայաստանի դիրքերը միջազգային տեխնոլոգիական ասպարեզում, այլև էականորեն բարձրացնելու է մեր քաղաքի վարկանիշը՝ բերելով նոր աշխատատեղեր, զարգացած ենթակառուցվածք և նորարարական միջավայր։

AI գործարանի կառուցումը մեր քաղաքի զարգացման հերթական մեծ քայլն է, և այս մասշտաբային նախագիծը ևս մեկ անգամ փաստում է, որ Հրազդանը շարունակում է ամրապնդել իր դիրքերը որպես առաջատար, զարգացող և նորարարական քաղաք»,— գրել է Սևակ Միքայելյանը։
Դիտվել է 1041անգամ
Վերջին լուրեր