10 / Դեկտեմբեր / 2025 : 17-58
SpaceX-ը սկսել է նախապատրաստվել պատմական մասշտաբի IPO-ին
SpaceX-ը սկսել է բանկերի հետ նախնական խորհրդակցություններ՝ գնահատելու առաջիկա IPO-ի հնարավորությունները։ Reuters-ի և Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ընկերությունը քննարկում է 25–30 միլիարդ դոլարի ներդրումների ներգրավումը, ինչի արդյունքում SpaceX-ի շուկայական արժեքը կարող է հասնել 1–1,5 տրիլիոն դոլարի։ Այդպիսի ցուցանիշով IPO-ն կդառնար համաշխարհային ֆինանսական շուկաների պատմության ամենախոշորներից մեկը։
Աղբյուրները նշում են, որ SpaceX-ը այս միջոցները նախատեսում է ուղղել տիեզերական տվյալների մշակման հաբերի կառուցմանը, ինչպես նաև դրանց համար անհրաժեշտ համակարգչային բաղադրիչների ձեռքբերմանը։ Բացի տեխնոլոգիական նպատակներից, այս գնահատականը դիտվում է որպես Իլոն Մասկի պատասխան տեխնոլոգիական ոլորտում մեծացող մրցակցությանը, հատկապես՝ OpenAI-ի աճող շուկայական արժեքին, որի հետ Мասկը երկարատև հակասություններ ունի։
Նշենք, որ Մասքը դեռ 2020-ին հայտարարել էր՝ Starlink-ի IPO-ն հնարավոր է միայն այն դեպքում, երբ նախագիծը ունենա կայուն ու կանխատեսելի եկամուտներ։ Այժմ Starlink-ը հանդիսանում է SpaceX-ի եկամտի հիմնական աղբյուրը․ ընկերությունը 2024-ի համար ակնկալում է մոտ 15 մլրդ դոլար, իսկ 2025-ին՝ 22–24 մլրդ, որոնց զգալի մասը կգա հենց ցածր օրբիտալ արբանյակային ինտերնետի ծառայությունից։
Նշենք, որ մինչ այժմ միայն Saudi Aramco-ն է հրապարակային շուկայում գնահատվել $1 տրիլիոնից բարձր․ 2019-ին ընկերությունը բորսա դուրս եկավ 1,7 տրիլիոն դոլար արժևորումով։
Դիտվել է
2190անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Սամվել Մարտիրոսյանը՝ Ֆեյսբուք -ի եւ Ինստագրամ -ի խափանման մասին
Ֆեյսբուք եւ Ինստագրամ սոցիալական ցանցերում խնդիր կա, որի պատճառով հնարավոր չէ մուտք գործել տվյալ սոցիալական ցանցեր:
Տեղեկատվական անվտանգության ոլորտի փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Հայկական...
23 / Հունվար / 2020
Twitter-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել
Twitter սոցիալական ցանցի աշխատանքում խափանում է տեղի ունեցել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին վկայում են ժողովրդականություն վայելող ինտերնետ-ռեսուրսների աշխատանքին հետեւող Downdetector...
23 / Հունվար / 2020
Նոր Xiaomi և Playstation 5. շաբաթվա տեխնոլոգիական անդրադարձը
Windows 7-ի աջակցության դադարեցումից մինչև PlayStation 5-ի առաջին լուսանկարը:
Անցյալ շաբաթ հիշվեց Android-ով աշխատող մի քանի ֆլագմենների և Sony-ի նոր խաղային վահանակի պատկերների հրապարակմամբ:...
05 / Ապրիլ / 2020
Փրկություն տնից աշխատողների համար․հայ մասնագետների ստեղծած՝ միջազգային ճանաչում ունեցող հավելվածը
Առցանց հաղորդակցության ժամանակ միջավայրի աղմուկը վերացնող՝ հայ մասնագետների ստեղծած krisp հավելվածը համաշխարհային պանդեմիայի օրերին միջազգային լայն ճանաչում է ստացել։
Եթե ծրագիրը իմ մոտից միացած...
06 / Ապրիլ / 2020
Hi tech-ի տիրակալները . ԱՄՆ-ի 10 ամենահարուստ IT գործարարները
Հեղինակավոր Forbes հանդեսը ներկայացրել է ԱՄՆ-ի 400 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը, որում ներդրումային ոլորտից հետո ամենաշատ ներկայացուցիչներն ունի տեխնոլոգիական ոլորտը։ Ցուցակի...
06 / Ապրիլ / 2020
Գիտնականները ձայնագրել են պինգվինների ստորջրյա խոսակցությունը
Հարավաֆրիկյան Հանրապետության Նելսոն Մանդելայի անվան համալսարանի գիտնականներն առաջին անգամ տեսաձայնագրել են, թե ինչպես են պինգվինները խոսում ջրի տակ: Այս մասին տեղեկացնում է sciencealert.com...
06 / Ապրիլ / 2020
Ամերիկացի ինժեները ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել
Կալիֆոռնիացի Ալեքս Անիմաշոնը, որը նախկինում Jaguar Land Rover և Mobius Motors ընկերություններում որպես ինժեներ է աշխատել, ծալվող անիվներով հեծանիվ է ստեղծել, գրում է newatlas.com կայքը։
Անիմաշոնը...
06 / Ապրիլ / 2020
Lamborghini-ն կարտադրի բժշկական դիմակներ՝ վերազինելով գործարանային արտադրամասերը. Լamborghini.com
Իտալական Lamborghini մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ վերազինում է իր գործարանային որոշ արտադրամասեր՝ կորոնավիրուսի դեմ պայքարին միանալու նպատակով:
Ինչպես հայտնում է ընկերության...


