Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Դեկտեմբեր / 2025 : 15-49

OpenAI-ը ներկայացրել է GPT Image 1.5-ը՝ արագացված և ավելի ճշգրիտ պատկերների ստեղծմամբ

OpenAI-ը ներկայացրել է պատկերների ստեղծման թարմացված մոդելը՝ GPT Image 1.5-ը, որը արդեն հասանելի է ChatGPT-ի բոլոր օգտատերերին, այդ թվում՝ անվճար տարբերակով։ Նոր մոդելը գլխավորել է Image Arena վարկանիշը՝ առաջ անցնելով Flux.2-ից և Gemini 3 Pro Image-ից։ GPT Image 1.5-ի հիմնական առավելությունը մինչև չորս անգամ արագացված պատկերների ստեղծումն է։

GPT-5.2 ճարտարապետության շնորհիվ մոդելը ավելի ճշգրիտ է հետևում օգտատիրոջ հրահանգներին և կարողանում է անսխալ վերարտադրել նույնիսկ մանր ու խիտ տեքստերը պատկերների մեջ։

Զգալի բարելավումներ են կատարվել նաև լուսանկարների խմբագրման գործիքներում․ մոդելը փոփոխում է միայն օգտատիրոջ նշած հատվածը՝ պահպանելով լուսավորությունը, կոմպոզիցիան և մարդկանց արտաքին տեսքը։ Սա թույլ է տալիս իրականացնել ռեալիստիկ փոփոխություններ, օրինակ՝ փոխել սանրվածքը կամ հագուստը՝ առանց դեմքի աղավաղման։

Բարելավվել է նաև մարդկանց մեծ խմբերով տեսարանների պատկերումը։ ChatGPT-ում գործարկվել է առանձին Images բաժին՝ պատրաստի ոճերով և թրենդային հրահանգներով։ Օգտատերերը կարող են մեկ անգամ վերբեռնել սեփական լուսանկարը և օգտագործել այն հետագա պատկերների ստեղծման ընթացքում։
Դիտվել է 1051անգամ
Վերջին լուրեր