Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Դեկտեմբեր / 2025 : 16-39

TikTok-ը մնում է ԱՄՆ-ում․ այն վաճառվել է ByteDance-ին

TikTok-ի սեփականատեր չինական ByteDance ընկերությունը համաձայնության է եկել ամերիկյան և միջազգային ներդրողների կոնսորցիումի հետ՝ ԱՄՆ-ում գործող TikTok-ի ստորաբաժանման վերահսկիչ փաթեթը վաճառելու շուրջ։

Քայլը պայմանավորված է ԱՄՆ օրենսդրական պահանջներով, որոնք չինական ընկերությանը պարտադրում էին օտարել ակտիվները՝ հարթակի հնարավոր ամբողջական արգելափակումից խուսափելու համար։

Գործարքի շրջանակում նախատեսվում է ստեղծել նոր համատեղ ձեռնարկություն՝ TikTok USDS Joint Venture, որը կզբաղվի հարթակի գործունեության կառավարումով ԱՄՆ-ում։ Նոր կառուցվածքով ByteDance-ը կպահպանի ընդամենը 19.9% մասնաբաժին, մինչդեռ բաժնետոմսերի շուրջ 80%-ը կանցնի նոր ներդրողներին և ընկերության գործող բաժնետերերի հետ կապված կառույցներին։

Ներդրողների խումբը գլխավորում են Oracle-ը, Silver Lake-ը և ԱՄԷ-ում հիմնված MGX ներդրումային ընկերությունը, որոնք յուրաքանչյուրն ունենալու է մոտ 15% բաժնեմաս։ Oracle-ին վերապահվելու է նաև անվտանգության առանցքային դեր՝ ամերիկացի օգտատերերի տվյալների պաշտպանության և ալգորիթմների վերահսկման ուղղությամբ։

Գործարքի վերջնական ավարտը նախատեսված է 2026 թվականի հունվարի 22-ին։
Դիտվել է 1842անգամ
Վերջին լուրեր