Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Դեկտեմբեր / 2025 : 16-16

Լեհաստանում 16-ամյա պատանու ձեռքում սմարթֆոն է պայթել․ 8 դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց

2025 թվականի դեկտեմբերի 4-ի գիշերը Լեհաստանի հարավ-արևելքում գտնվող Ռոպչիցե քաղաքի դպրոցական հանրակացարանում վտանգավոր միջադեպ է գրանցվել․ 16-ամյա պատանու ձեռքում սմարթֆոնի մարտկոցը պայթել է։

Միջադեպի հետևանքով ութ դեռահաս տեղափոխվել է հիվանդանոց, իսկ շենքը ամբողջությամբ տարհանվել է։ Դեպքը տեղի է ունեցել գիշերվա ժամը մեկի սահմաններում, երբ պատանին օգտվում էր հեռախոսից։ Պայթյունի հետևանքով նա ստացել է ձեռքերի վնասվածքներ՝ նախնական տվյալներով այրվածքներ և հնարավոր բեկորային վնասում։ Սենյակներում արագ տարածված ծուխը ստիպել է փրկարարներին շտապ տարհանել հանրակացարանի բոլոր բնակիչներին։ Եվս յոթ դեռահասներ բողոքել են ինքնազգացողության վատացումից, հավանաբար՝ ծխի ներշնչման կամ սթրեսի հետևանքով։ Բոլորը տեղափոխվել են հիվանդանոց՝ բժշկական զննության համար։

Հրդեհ չի բռնկվել․ հրշեջները օդափոխել են տարածքը, ինչից հետո բնակիչներին թույլատրվել է վերադառնալ շենք։ Սմարթֆոնի մակնիշը և մոդելը դեռ չեն հրապարակվում։ Տեղական իշխանություններն ու փրկարար ծառայությունները սկսել են հետաքննություն՝ պայթյունի պատճառները պարզելու համար։

Մասնագետների նշմամբ՝ նման դեպքերը հիմնականում կապված են լիթիում-իոնային մարտկոցների հետ։ Գերտաքացումը, մեխանիկական վնասվածքը, գործարանային խոտանը կամ ոչ օրիգինալ լիցքավորման սարքերի օգտագործումը կարող են առաջացնել այսպես կոչված «ջերմային փախուստ», որը հանգեցնում է գազի արտանետման և պայթյունի։

Չնայած վերջին տարիներին արտադրողները ուժեղացրել են անվտանգության համակարգերը, նման ռիսկերը շարունակում են պահպանվել՝ հատկապես հին կամ ցածրորակ սարքերի դեպքում։
Դիտվել է 1570անգամ
Վերջին լուրեր