Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հունվար / 2026 : 15-31

NVIDIA-ն ներկայացրել է ինքնավար մեքենաների համար նոր AI տեխնոլոգիա

Ամերիկյան NVIDIA տեխնոլոգիական հսկան ներկայացրել է արհեստական բանականության նոր տեխնոլոգիա, որը նախատեսված է վարորդ չպահանջող ինքնավար ավտոմեքենաների համար։ Նոր լուծումը ներկայացվել է CES 2026 միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում։

Ներկայացված տեխնոլոգիան կրում է Alpamayo անվանումը և հանդիսանում է արհեստական բանականության մոդելների ընտանիք, որը հնարավորություն է տալիս ինքնավար մեքենաներին ոչ միայն «տեսնել» շրջակա միջավայրը, այլև վերլուծել բարդ ու ոչ ստանդարտ ճանապարհային իրավիճակները և կայացնել տրամաբանական որոշումներ՝ հնարավորինս մոտ մարդու վարորդի մտածողությանը։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է լուսացույց չունեցող խաչմերուկներով երթևեկությանը, ինչպես նաև անկանխատեսելի վարքագիծ ցուցաբերող ճանապարհային մասնակիցների հետ փոխգործակցությանը։ NVIDIA-ի փոխանցմամբ՝ Alpamayo-ն համադրում է տեսողական տվյալները, սենսորներից ստացվող տեղեկատվությունն ու երթևեկության ընդհանուր պատկերը՝ կանխատեսելով հնարավոր վտանգները և ընտրելով առավել անվտանգ վարքագիծը։

Տեխնոլոգիան նախատեսված է ինքնավարության բարձր մակարդակների համար՝ մինչև Level 4, երբ ավտոմեքենան կարող է շարժվել առանց վարորդի միջամտության։ Ընկերությունում նշում են, որ նոր AI մոդելները կաշխատեն NVIDIA Drive հարթակի հիման վրա և արդեն ինտեգրվում են ավտոմոբիլային արտադրողների հետ համագործակցության շրջանակում։ Մասնավորապես, տեխնոլոգիայի կիրառումը նախատեսվում է ապագա սերնդի ինքնավար ավտոմեքենաներում, այդ թվում՝ Mercedes-Benz ընկերության մոդելներում։
Դիտվել է 1300անգամ
Վերջին լուրեր