Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հունվար / 2026 : 15-12

CES 2026-ում ցուցադրվել է նոր բիթքոյն արդյունահանող ջրատաքացուցիչ Superheat H1-ը

Ամերիկյան Superheat ստարտափը CES 2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է արտասովոր կենցաղային լուծում՝ Superheat H1 ջրատաքացուցիչը, որը միառժամանակ կատարում է երկու գործառույթ՝ տաքացնում է ջուրը և զբաղվում է բիթքոյնի մայնինգով։ Սարքը համադրում է ջրատաքացուցիչը և ASIC մայնեռը՝ հաշվարկների ընթացքում առաջացող ավելորդ ջերմությունը վերածելով օգտակար էներգիայի։

Superheat H1-ը 190 լիտր տարողությամբ կուտակային ջրատաքացուցիչ է, որի ներսում տեղադրված է Bitcoin-ի արտադրության համար նախատեսված մասնագիտացված հաշվարկային համակարգ։ Արտադրության ընթացքում ASIC չիպերը ուժեղ տաքանում են, և սովորաբար այդ ջերմությունը պարզապես հեռացվում է օդափոխման միջոցով։ Superheat-ի դեպքում այդ ջերմությունը փոխանցվում է ջերմափոխանակիչին և օգտագործվում է ջուրը տաքացնելու համար։

Ընկերության հաշվարկներով՝ սարքի էլեկտրաէներգիայի սպառումը մոտ է նույն ծավալի սովորական էլեկտրական ջրատաքացուցչի ծախսերին։ Միաժամանակ, արտադրանքից ստացվող եկամուտը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցել էլեկտրաէներգիայի արժեքը, ինչի արդյունքում ջրի տաքացումը դառնում է գրեթե անվճար։

Superheat H1-ի արժեքը մոտ 2000 դոլար է, ինչը 30–40 տոկոսով բարձր է ավանդական էլեկտրական բոյլերների գներից։ Ներկայումս սարքը նախատեսված է միայն Bitcoin-ի արտադրման համար, սակայն ընկերությունը հայտարարում է, որ ապագայում կավելացվի նաև այլ կրիպտոարժույթների աջակցություն։

Superheat-ի օպերացիոն տնօրեն Ջուլի Սյուն նշում է, որ այս տեխնոլոգիան կարող է դուրս գալ միայն կրիպտոարժույթների շրջանակներից։ Ընկերությունը դիտարկում է նույն մոտեցման կիրառումը բաշխված ամպային հաշվարկների և արհեստական բանականության խնդիրների համար։
Դիտվել է 2178անգամ
Վերջին լուրեր