Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
10 / Փետրվար / 2026 : 18-33

Հայաստանում այսուհետ հնարավոր կլինի գումար աշխատել YouTube-ի միջոցով

Տարիներ շարունակ հայաստանյան յութուբերները և բովանդակություն ստեղծողները ստիպված էին օգտվել տարբեր շրջանցող ճանապարհներից՝ սեփական ալիքները դրամայնացնելու համար: Այժմ YouTube-ը պաշտոնապես բացում է իր դռները Հայաստանի առջև՝ երկիրը ներառելով իր գլոբալ գործընկերային ծրագրում:

Յութուբերները, արտիստներն ու մեդիա ընկերությունները վերջապես կկարողանան ուղիղ եկամուտ ստանալ իրենց տեսանյութերից: Գովազդային հասույթը կբաժանվի հարթակի և հեղինակի միջև, ինչը խթան կհանդիսանա ավելի որակյալ և պրոֆեսիոնալ բովանդակություն ստեղծելու համար: Հաշվի առնելով, որ YouTube-ը վերջին չորս տարում վճարել է ավելի քան $100 միլիարդ իր գործընկերներին, սա հայ մասնագետների համար դառնում է լուրջ բիզնես ուղղություն:

Հայաստանյան լսարանի համար գլխավոր փոփոխությունը կլինի գովազդների հայտնվելը: Եթե մինչ այժմ Հայաստանից տեսանյութ դիտելիս գովազդներ գրեթե չէին հանդիպում (քանի որ շուկան դրամայնացված չէր), ապա այսուհետ դիտողները կտեսնեն թե՛ միջազգային, թե՛ տեղական գովազդային հոլովակներ: Սա նաև նշանակում է, որ Հայաստանում հասանելի կդառնա YouTube Premium բաժանորդագրությունը նրանց համար, ովքեր ցանկանում են դիտել առանց գովազդի:
Դիտվել է 1648անգամ
Վերջին լուրեր