Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հունիս / 2026 : 18-34

Meta-ն գործարկում է Instagram-ի, Facebook-ի և WhatsApp-ի վճարովի «Plus» տարբերակները


Տեխնոլոգիական հսկա Meta ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր հիմնական հարթակների նոր՝ վճարովի բաժանորդագրությունները՝ Instagram Plus, Facebook Plus և WhatsApp Plus: Այս փաթեթներն արդեն փուլային տարբերակով հասանելի են դառնում օգտատերերին ամբողջ աշխարհում և նախատեսված են նրանց համար, ովքեր ցանկանում են ընդլայնել իրենց հաշիվների ֆունկցիոնալությունն ու ստանալ էքսկլյուզիվ գործառույթներ:

Գնային քաղաքականությունը

- Instagram Plus և Facebook Plus՝ ամսական $3.99
- WhatsApp Plus՝ ամսական $2.99

Ի՞նչ նոր հնարավորություններ են ստանում բաժանորդները Instagram Plus


Այս փաթեթը հիմնական շեշտը դնում է Stories-ների կառավարման և գաղտնիության վրա.

1. Անանունություն. Դիտել այլ օգտատերերի Stories-ները՝ առանց դիտողների ցուցակում հայտնվելու:
2.Ժամկետի երկարաձգում. Սեփական Stories-ների ցուցադրման ժամկետը երկարացնել ստանդարտ 24 ժամից ավելի:
3. Հետաքրքրվածության վիճակագրություն. Տեսնել, թե ովքեր են կրկին (կրկնակի) դիտել ձեր հրապարակումները:
4. Անհատական ցուցակներ. Բացի ավանդական «Close Friends» (Մտերիմ ընկերներ) ցուցակից, ստեղծել անսահմանափակ թվով այլ մասնավոր ցուցակներ:
5. Դիզայն և էմոջիներ. Օգտվել էջի անհատականացման լրացուցիչ գործիքներից և հատուկ Story-արձագանքներից (Reactions):

Facebook Plus


Ներառում է Instagram-ին նմանատիպ ֆունկցիոնալ, որն ուղղված է հաշվի էլ ավելի խորը կոնֆիգուրացիային.

1. Ընդլայնված և մանրամասն վիճակագրություն,
2. Լրացուցիչ տվյալներ Story-ների դիտումների վերաբերյալ,
3. Գաղտնիության պաշտպանության և էջի արտաքին տեսքի անհատականացման նորագույն կարգավորումներ:

WhatsApp Plus


Մեսենջերի պրեմիում տարբերակը նախատեսում է հաղորդակցման հարմարավետության բարձրացում.

1.Չաթերի արտաքին տեսքի և թեմաների լայն ընտրություն,
2. Անհատական զանգերի հնչյուններ (Ringtones) տարբեր կոնտակտների համար,
3. Մինչև 20 չաթ ամրացնելու (Pin) հնարավորություն (սովորական 3-ի փոխարեն),
4. Բացառիկ պրեմիում սթիքերներ:

Սա միայն սկիզբն է. Մոտենում է Meta One-ը

Meta-ի ղեկավարությունը հստակեցնում է, որ «Plus» հավելվածների թողարկումը միայն առաջին քայլն է սպառողական մոնետիզացիայի ճանապարհին: Ընկերությունը պատրաստվում է ներկայացնել ավելի մեծ՝ Meta One անվանումով բաժանորդագրական էկոհամակարգը: Այն իր մեջ կներառի հատուկ պրոֆեսիոնալ փաթեթներ՝ բիզնեսների, բլոգերների (creators), ինչպես նաև Արհեստական Բանականության (Meta AI) ակտիվ օգտատերերի համար, ովքեր ունեն ավելի մեծ հզորությունների կարիք:
Դիտվել է 1647անգամ
Վերջին լուրեր