Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հուլիս / 2026 : 14-24

Meta-ն փորձարկում է StoryKit հավելվածը. AI-ով ստեղծվող անհատական հեքիաթներ երեխաների համար

Meta ընկերությունը փորձարկում է StoryKit անունով նոր հավելվածը, որն արհեստական բանականության (AI) միջոցով ստեղծում և պատմում է երեխաների համար նախատեսված անհատական հեքիաթներ։ Նախագիծն այժմ փորձարկման փուլում է մի քանի երկրներում, որտեղ ընկերությունը գնահատում է ծնողների հետաքրքրվածության աստիճանը։

StoryKit-ի միջոցով ծնողները կարող են վայրկյանների ընթացքում ստեղծել յուրահատուկ պատմություններ՝ առանց տեքստեր գրելու: Որպես պատմության կենտրոնական կերպար կարելի է ընտրել հենց երեխային, ընտանիքի անդամներից մեկին կամ նույնիսկ երեխայի սիրելի խաղալիքը։ Օգտատերը նաև որոշում է, թե որտեղ են ծավալվում իրադարձությունները՝ կախարդական անտառում, տիեզերքում, ծովի խորքերում կամ այլ հեքիաթային վայրում։ Վերջապես, հնարավոր է նախապես ընտրել այն հիմնական արժեքը, որը պատմությունը պետք է փոխանցի երեխային (օրինակ՝ բարություն, համարձակություն, ընկերասիրություն կամ կարեկցանք)։

Meta-ից ընդգծում են, որ AI-ն դաստիարակչական մտքերը հեքիաթի մեջ է հյուսում բնական ճանապարհով՝ խուսափելով ձանձրալի «դասախոսության» վերածվելուց։ Պատմություններն ավելի տպավորիչ դարձնելու համար հավելվածն օգտագործում է նաև երաժշտական ձևավորում և ստեղծագործական այլ տարրեր։

Ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձրել անվտանգությանն ու տարիքային սահմանափակումներին։ Հավելվածն չունի սոցիալական գործառույթներ (մեկնաբանություններ, կիսվելու հնարավորություն և այլն)։ Հավելվածում ներդրված են արհեստական բանականության վրա հիմնված հատուկ անվտանգության ֆիլտրեր՝ անհամապատասխան բովանդակությունը բացառելու համար։

Meta-ում վստահ են, որ StoryKit-ը կդառնա գործնական օգնական այն ծնողների համար, ովքեր երեկոյան հոգնած են կամ չունեն նոր գաղափարներ, սակայն ցանկանում են երեխային ուրախացնել իր նախընտրած հերոսների մասնակցությամբ նոր ու հետաքրքիր հեքիաթով։
Դիտվել է 1680անգամ
Վերջին լուրեր