01 / Ապրիլ / 2020 : 06-05

Տավուշի Չորաթան գյուղում տրակտորը շրջվել է. 38-ամյա տրակտորիստը տեղում մահացել է

 

Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 31-ին, ժամը 18:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չորաթան գյուղում տրակտոր է շրջվել, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ներքին շեն» հանդամասի մոտակայքում Արթուր Պ.-ն (ծնված 1982 թ.) իր վարած թրթուռավոր տրակտորով, դուրս է եկել հանդամասի երթեկելի հատվածից և կողաշրջվել. ինչի հետևանքով Արթուր Պ.-ն տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Դիտվել է 6310անգամ
Վերջին լուրեր