Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
17 / Հուլիս / 2020 : 13-04

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ, զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ... 

ԽՈՍՔ ՝ ԴԱՎԻԹ ԱՄԱԼՅԱՆ 

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՄԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

 

ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ

Երկտող գրեց, թողեց ինձ մոտ. «Եթե չգամ մինչ առավոտ, 
Կտաս նամակը հորս, դե՛, պատիվ ունեմ»։
«Պատիվ ունեմ» նա ինձ ասաց եւ նույն պահին էլ հեռացավ,
Բայց հետ չեկավ՝ անմահացավ:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն պատիվս՝ ինձ,
Զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր՝ պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ հպարտ հայոց սպաներ,

Պատի՛վ ունեմ... 

Դաշույնը՝ կողքին, զենքը՝ ուսին քայլում էր զգույշ, թաքուն այնպես, որ թշնամին չնկատի,
Նայում էի վստահ քայլքին, արծվի սուր հայացքին,
Թող դողդողա մեր դարավոր ոսոխը:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ,
Զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր՝ պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,

 

Կրակոցներ, ուժգին պայթուն, հետո իջավ քար լռություն,
Առաջադրանքը կատարված էր,
Արցունքը մերն էր, փառքն՝ Աստծուն, նամակն էլ ձեռքս էր այրում,
Ա՜խ, չգիտեք՝ ոնց էի ուզում պատռել:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ,
Զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր՝ պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,

Պատի՛վ ունեմ... 

Մայրը կանգնած նայում էր մեզ, հարցրեց տխուր. «Բա ո՞նց ա»...

Նրան կորցրիր, բայց մեզ ունես, պատիվ ունեմ...

Հայրը լսեց խոսքերը մեր, ուղղեց հեռուն հայացքը ծեր. 
«Ուրեմն այդպես էր պետք, պատիվ ունեմ»:

Կյանքս կտամ հայրենիքիս, հոգիս՝ Աստծուն, պատիվս՝ ինձ,
Զենքս՝ որդուս, իսկ սերս մայրերին կտամ,
Հպարտ հայացք, բարի ժպիտ, վերջին խոսքեր՝ պատիվ ունեմ,
Բիբլիական Մասիսի պես դուք միշտ տոկուն հայոց սպաներ,

Պատի՛վ ունեմ:

 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ՝ ՀՀ ՊՆ

Author's cover photo
Ամսաթիվ 17 / Հուլիս / 2020 : 13-04
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 228996անգամ
Վերջին լուրեր