Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է. Լառոշֆուկո
▫️«Ընկեր» բառը բոլորի շուրթերին է, սակայն ճշմարիտ ընկերությունը հազվադեպ է։
ՓԵԴՐՈ
▫️ Ընկերությունը կրկնապատկում է ուրախությունն ու կիսով չափ պակասեցնում վշտերը։
ԲԵԿՈՆ
▫️ Որքան որ հազվադեպ է իսկական սերը, իսկական ընկերությունն ավելի հազվադեպ է։
ԼԱՌՈՇՖՈՒԿՈ
▫️ Չկա ավելի սարսափելի անապատ, քան կյանքն առանց ընկերների։
ԳՐԱՍԻԱՆ
▫️ Ոչ թե հարստությունն է ընկեր, այլ ընկերն է գանձ։
ԻՈԱՆՆ ՍՏՈԲԵՅ
▫️ Եթե ընկերությունն ընդհատվել է, ուրեմն չէր էլ սկսվել
ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
▫️Ընկերներին պահելու լավագույն միջոցը նրանց չդավաճանելն է։
ՄԻԶՆԵՐ
▫️ Անհավատարիմ ընկերները, դրանք… արևային ժամացույցներն են, որոնք օգտակար են միայն այնքան ժամանակ, քանի դեռ լուսավորում է արևը։
ՀԻՊԵԼ
▫️ Իսկական ընկերը բարիքներից մեծագույնն է։
ԼԱՌՈՇՖՈՒԿՈ
▫️ Սերը մատչելի է բոլորին, բայց ընկերությունը սրտի քննություն է։
ՈՒԴԵՏՈ
▫️ Կեղծ ընկերն ավելի վատ է ամենադաժան թշնամուց։
ՊՈՒԲԼԻԼԻՈՍ ՍԻՐՈՍ
▫️ Նա, ով ընկերությունը հանգեցնում է օգուտի, իմ կարծիքով, խլում է ընկերությունից ամենաթանկարժեքը, ինչ կա նրա մեջ։
ՑԻՑԵՐՈՆ
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։