08 / Ապրիլ / 2020 : 00-11

Ի՞նչ է սիրում տղամարդը կնոջ մեջ. 5 տեսակետ

Տղամարդիկ սիրում են աչքերով, բայց նաեւ սրտով ու մտքով։ 

Կներկայացնենք 5 տեսակետ՝ կնոջ հմայքի գաղտնիքը դեպի տղամարդու միտք ու սիրտ։ 

 

Տղամարդը հակված է գայթակղվելու, երբ կինը անկեղծ է. ինչպե՞ս կարող է նրան կեղծն ու սուտը գրավել ու գայթակղել։

Տղամարդը սիրում եւ գնահատում կնոջ չարաճճի համեստությունը. չափի մեջ համեստ, չափի մեջ չարաճճի։

Տղամարդը հմայվում է կնոջ գեղեցկությամբ, երբ այն պարզ է, բայց ճաշակով. մի՞թե ճաշակին ընկեր կա, բայց գոյություն ունի մերժելի անճաշակություն, չափազանցություն եւ գռեհկություն։

Տղամարդը նաեւ երջանիկ ու խաղաղ է, երբ կինը գիտի համեղ պատրաստել եւ անուշ ու հոգատար զրուցել. իսկ ո՞վ է խորապես սիրում մեկին, ով ծույլ եւ կոպիտ է իր խոսքի մեջ։ 

Տղամարդը կնոջ մեջ սիրում է բարի, իմաստուն եւ շրջահայաց ինքնատիպությունը. իսկ մի՞թե կարելի է սիրել՝ չարը, անմտությունը եւ անհավասարակշիռ պահվածքը։

 

Author's cover photo
Ամսաթիվ 08 / Ապրիլ / 2020 : 00-11
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 5783անգամ
Վերջին լուրեր