500 մլն դոլար. Lazzarini-ն ներկայացրել է կարապի տեսքով մեգազբոսանավի կոնցեպտ

Lazzarini դիզայներական ստուդիան ներկայացրել է մեգազբոսանավի նոր կոնցեպտ, որն առաջին հերթին աչքի է ընկնում դիզայներական յուրահատուկ լուծումներով:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, զբոսանավն ունի նրբագեղ կարապի տեսք: Կառուցվելու դեպքում այն կունենա 137մ երկարություն, մինչդեռ կարապի գլուխ հիշեցնող հատվածը հնարավոր կլինի ցանկության դեպքում հանել: Հատկանշական է, որ վզի հատվածը շարժական է և անհրաժեշտության դեպքում բարձրանում և իջնում է՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե իբր կարապը խոնարհում կամ բարձրացնում է գլուխը:
Զբոսանավը նախատեսված է առավելագույնը 60 մարդու համար:
Կոնցեպտի հեղինակ Պիեռպաոլո Լացարինին մտադիր է զբոսանավը զինել էլեկտրական շարժիչներով:
Զբոսանավի գինը կլինի 500 մլն դոլար:





