05 / Սեպտեմբեր / 2020 : 18-06

500 մլն դոլար. Lazzarini-ն ներկայացրել է կարապի տեսքով մեգազբոսանավի կոնցեպտ 

Lazzarini դիզայներական ստուդիան ներկայացրել է մեգազբոսանավի նոր կոնցեպտ, որն առաջին հերթին աչքի է ընկնում դիզայներական յուրահատուկ լուծումներով:

Ինչպես նշում է Luxury Launches-ը, զբոսանավն ունի նրբագեղ կարապի տեսք: Կառուցվելու դեպքում այն կունենա 137մ երկարություն, մինչդեռ կարապի գլուխ հիշեցնող հատվածը հնարավոր կլինի ցանկության դեպքում հանել: Հատկանշական է, որ վզի հատվածը շարժական է և անհրաժեշտության դեպքում բարձրանում և իջնում է՝ ստեղծելով այնպիսի տպավորություն, թե իբր կարապը խոնարհում կամ բարձրացնում է գլուխը:

Զբոսանավը նախատեսված է առավելագույնը 60 մարդու համար:

Կոնցեպտի հեղինակ Պիեռպաոլո Լացարինին մտադիր է զբոսանավը զինել էլեկտրական շարժիչներով:

Զբոսանավի գինը կլինի 500 մլն դոլար:

Դիտվել է 37601անգամ
Վերջին լուրեր