05 / Սեպտեմբեր / 2020 : 20-56

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր ֆիտնես-թևնոցը, որի գերհզոր մարտկոցը 15 օր շարունակ ապահովում է սարքի անխափան աշխատանքը 

Samsung ընկերությունը ներկայացրել է իր նոր ֆիտնես-թևնոցը՝ Galaxy Fit2-ը, տեղեկացնում է The Verge-ը։

Նոր մոդելը շատ նման է առաջին Galaxy Fit-ին: Այն ունի 1,1 դյույմ անկյունագծով AMOLED էկրան, և հզոր մարտկոց, որը 15 օր շարունակ կապահովի սարքի անխափան աշխատանքը։

Մի քանի սենսորների օգնությամբ սարքը հաշվում է կատարված քայլերը, ծախսած կալորիաների քանակը և սրտի ռիթմը:

Սարքի գնի վերաբերյալ տեղեկությունները դեռևս չեն հաղորդվում․ Galaxy Fit-ի մեկնարկային գինը եղել է 100 դոլար։ Ինչպես նշում է աղբյուրը, ամենայն հավանականությամբ, Galaxy Fit2-ը նույնքան կարժենա:

Դիտվել է 7657անգամ
Վերջին լուրեր