15 / Սեպտեմբեր / 2020 : 14-26

«Սուպեր Մարիո» խաղի ստեղծողները կվերաթողարկեն 1980-ականներին մեծ ճանաչում ունեցող Game & Watch խաղային սարքը 

Ճապոնական Nintendo խաղային ընկերությունը հայտարարել է իր Game & Watch խաղային կոնսոլի վերադարձի մասին, որը 40 տարի առաջ՝ 1980 թվականին, իսկական ֆուրոր էր առաջացրել խաղային շուկայում, գրում է Daily Mail-ը։

Սարքն արտադրվել է 11 տարի՝ մինչև 1991 թվականը, սակայն դրանցից յուրաքանչյուրով հնարավոր էր ընդամենը մեկ խաղ խաղալ։

Նոր Game & Watch-ն արտաքնապես նման կլինի 1980-ականների օրիգինալ սարքին, միայն թե այս անգամ այն համալրված կլինի գունավոր LCD էկրանով, ինչպես նաև կունենա մարտկոց և USB միակցիչ:

Սարքը կներառի միանգամից երեք խաղ՝ Super Mario Bros.-ը, Super Mario Bros: The Lost Levels-ը և Ball-ը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ընկերությունը փորձում է նոր կյանք հաղորդել իր արտադրանքներին։ Ընկերությունն արդեն թողարկել է իր մի շարք խաղերի դասական տարբերակները։

Game & Watch-ը, որի թողարկումը նվիրված է սարքի 40-ամյա հոբելյանին, վաճառքի կհանվի 2020 թվականի նոյեմբերի 13-ին՝ 49 դոլարով։

 

Դիտվել է 10314անգամ
Վերջին լուրեր