Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 16-44

Hyundai-ն ներկայացրել է չորրորդ սերնդի Tucson քրոսովերը. հեղափոխություն դիզայնում և հիբրիդային ուժային կայանքներ 

Hyundai ընկերությունը ներկայացրել է նոր` չորրորդ սերնդի Tucson քրոսովերը: Այս մասին գրում է motor.ru կայքը:

Նորույթը հեղափոխություն է կատարել ինչպես արտաքինում, այնպես էլ սրահում, ձեռք է բերել նաև միանգամից մի քանի հիբրիդային ուժային կայանքներ: Հարավային Կորեայում մոդելի վաճառքը կսկսվի արդեն սեպտեմբերին, իսկ եվրոպական սպառողներին այն կհասնի 2021 թվականի սկզբին:

Tucson քրոսովերը Hyundai-ի ամենահայտնի մոդելներից է: 2004 թվականին շուկայում հայտնվելուց ի վեր այն 4 սերունդ է փոխել և վաճառվել է 1,4 միլիոն օրինակով: Նոր քրոսովերը, որը ներկայացվել է Հարավային Կորեայում սեպտեմբերի 15-ին, արմատապես փոխվել է և, ինչը հազվադեպ է պատահում սերիական մեքենաների հետ, արտաքնապես գրեթե ամբողջությամբ կրկնում է 2019 թվականի Hyundai Vision T շոու մեքենայի գաղափարը:

Նոր մեքենայի առջևի մասում հայտնվել է բումերանգի տեսքով բարդ օպտիկա, որը միացված է ռադիատորի ցանցին: 

Վերափոխված քրոսովերն ավելացել է նաև չափերով: Երկարությամբ, լայնությամբ և բարձրությամբ այն կազմում է, համապատասխանաբար, 4500, 1865 և 1650 մմ, այսինքն՝ 20 մմ-ով ավելի երկար է, 15 մմ-ով ավելի լայն և 5 մմ-ով ավելի բարձր, քան նախորդ տարբերակը:

Քրոսովերը հասանելի կլինի երկու տարբերակով. Եվրոպայի համար գրանցվել է է 2680 միլիմետր անվային հիմքով (նախորդի համեմատ +10) տարբերակը, մինչդեռ ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համար նախատեսված Tucson-ն առանցքների միջև ունի 2755 միլիմետր տարածություն:

Նոր մեքենայի բազային շարժիչներն են 1,6 լիտր տարողությամբ և 150 ձիաուժ հզորությամբ բենզինային տուրբոքառյակն ու նույն տարողությամբ, 115 ձիաուժ հզորությամբ CRDi Smartstream դիզելային շարժիչը: Երկու շարժիչներն էլ զուգակցված են վեցաստիճան մեխանիկական փոխանցման տուփի հետ: 

Դիտվել է 9005անգամ
Վերջին լուրեր