Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Սեպտեմբեր / 2020 : 19-12

Գիտնականները նշել են, թե կորոնավիրուսի դեմ կիրառվող որ դեղամիջոցներն են վտանգավոր սրտի համար

Ամերիկյան սրտաբանական ասոցիացիան գիտական վերլուծություն է հրապարակել Circulation ամսագրում, որում կոչ է անում բժիշկներին զգուշորեն նշանակել այն դեղամիջոցները, որոնք որպես կողմնակի ազդեցություն առիթմիա են առաջացնում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, այդ դեղամիջոցների ցանկում տեղ է գտել նաև կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղորայքը: «Հաճախ օգտագործվող դեղամիջոցներից շատերը կարող են սրտի կծկումների անկանոն հաճախականություն առաջացնել: Թեև վտանգը մեծ չէ, բուժաշխատողները պետք է հաշվի առնեն, որ իրենց հիվանդի մոտ առիթմիան կարող է խորանալ կամ ձևավորվել դեղամիջոցների պատճառով»,- ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ:

Առիթմիայի ժամանակ, սիրտը կարող է չափազանց արագ խփել (տախիկարդիա), չափազանց դանդաղ (բրադիկարդիա) կամ անկանոն հաճախականությամբ:  

Հոդվածում դիտարկվում են այն դեղամիջոցները, որոնք կարող են առաջացնել կամ սրել առիթմիան որպես կողմնակի ազդեցություն:  

Հոդվածի հեղինակները նշում են, որ կորոնավիրուսի համավարակի ընթացքում վիրուսով վարակվածներից շատերին քլորոքին, հիդրոքսիքլորոքին և ազիթրոմիցին են նշանակել, որոնք կարող են սրտխփոցի խանգարումներ առաջացնել:

Մի շարք կլինիկական փորձարկումներ են իրականացվել, որոնց արդյունքում հաղորդվել է այդ դեղորայքն օգտագործած հիվանդների մոտ սրտի ռիթմի խանգարումների մասին:

Գիտնականների կարծիքով՝ նման խնդիր կարող են առաջացնել նաև այլ դեղամիջոցներ, ինչպես օրինակ լոպինավիրն ու ռիտոնավիրը, որոնց ընդունումից հետո սրտի քրոնիկ հիվանդություններ ունեցող կամ վիրահատության ենթարկված հիվանդների մոտ կարող է անկանոն սրտխփոց նկատվել:

Դիտվել է 20085անգամ
Վերջին լուրեր