Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2020 : 16-53

Հակառակորդի Orbiter իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարք

Սարքը կառուցված է «թռչող թև» սկզբունքով։ Ունի անաղմուկ էլեկտրական շարժիչ։ Սարքավորումների կոմպլեկտը ներառում է էլեկտրաօպտիկական և ինֆրակարմիր տեսախցիկներ, կապի և տեղեկություն հաղորդելու միջոցներ։ Ղեկավարում է օպերատորը։ Կարող է տեղափոխվել ուսապարկում։ Կատապուլտից թռիչքի պատրաստությունը պահանջում է տասը րոպե։ Վայրէջքը իրագործվում է պարաշյուտով։

Անօդաչու թռչող սարքը արտադրվում է մի քանի մոդիֆիկացիաներով՝

  • Orbiter I՝ թռիչքային քաշ - 6,5 կգ, օգտակար բեռ- 1,5 կգ, թևերի բացվածք - 2,2 м, երկարություն - 1 մ, գործողության շառավիղ - 50 կմ, թռիչքի առավելագույն բարձրություն - 5500 մ, առավելագույն արագություն - 140 կմ/ժ, թռիչքի տևողություն - 2-3 ժամ։
  • Orbiter II: թռիչքային քաշ - 9,5 կգ, թևերի բացվածք - 3 մ, երկարություն - 1 մ, թռիչքի տևողություն - 3 -3,5 ժամ մինչև 5,5 կմ բարձրության վրա։
  • Orbiter 2M - մոդիֆիկացիոն տարբերակ։
  • Orbiter III՝ նախատիպը ցուցադրվել է 2011 թվականին, թռիչքային քաշ - 20 կգ, օգտակար բեռ - 3 կգ, թևերի բացվածք - 3,6 մ, թռիչքի տևողություն 6-8 ժամ։ ԱԹՍ-ը զինվելու է ոչ միայն տեսախցիկներով, այլև լազերային նպատականշիչով։
  • Orbiter 3b - ցուցադրական օրինակը ներկայացվել է 2014 թվականին՝ թռիչքի տևողությունը հայտարարվել է 7 ժամ, թռիչքի հեռավորությունը ավելացվել է մինչև 150 կմ ։ Առավելագույն արագությունը 130 կմ/ժ։Առավելագույն աշխատանքային բարձրությունը 5,84 կմ է։

2009 թվականին Ադրբեջանի կառավարությունը և իսրայելական Aeronautics ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Ադրբեջանում հետախուզական և մարտական անօդաչու ինքնաթիռների գործարան կառուցելու մասին[6]։ 2011 թվականի մարտին "AZAD Systems Co" ընկերությունը շահագործման է հանձնել գործարանը, և սկսվել է Orbiter-2M անօդաչու սարքի արտադրությունը, որն օդերևութաբանական դժվար պայմաններում հաջող փորձություն է անցել:

Իսպանիայում 2011 թվականին կառուցվել է իսրայելական «Աէրոնոտիկս» գործարանը:

 

Դիտվել է 16193անգամ
Վերջին լուրեր