Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2020 : 17-58

Հակառակորդի LAR-160 - իսրայելական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանք։

LAR-160 - իսրայելական արտադրության համազարկային կրակի ռեակտիվ կայանք։

Նախագծվել է իսրայելական Israel Military Industries LTD (TAAS) ընկերության կողմից 1970-ական թթ․։ Սկսել է օգտագործվել Իսրայելի զինված ուժերում 1983 թ․։

Համակարգն ակտիվ օգտագործվել է 2008 թ․ Ռուս-վրացական պատերազմում՝ Վրաստանի բանակի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի զինված ուժերի դեմ։ Այս համակարգերն արդյունավետ են եղել Օսեթիայի ստատիկ թիրախները և ռուսական խոշոր տրանսպորտային միջոցները ոչնչացնելու համար, դրանց միջոցով ոչնչացվել են ռուսական բեռնատար ավտոմեքենաներ և կասեցվել է զրահատեխնիկայի առաջխաղացումը։[1]

Ռումինիան օգտագործում է LAROM կոչվող սեփական տարբերակը, իսկ Արգենտինան՝ TAM VCLC տարբերակը։

2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերն օգտագործել են LAR-160 համակարգը՝ թիրախավորելով Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչությանը։

Մեկնարկային կայանքը հարմարեցված է М-548 ամերիկյան թրթուրային փոխադրիչի վրա, բայց ունի մոդուլային կառուցվածք, որը թույլ է տալիս մոնտաժել այն տարբեր տեսակի անիվների վրա։ Փաթեթում ներառված մեկնարկային կայանքը կարող է կազմել 18, 26, 36 և 50 հրթիռ։ Փաթեթները լիցքավորվում են ռեակտիվ արկերով և հերմետիկ փակվում են գործարանային պայմաններում։ Պահպանման ժամկետը մինչև 15 տարի է։

Համաձայն Halo Trust կազմակերպության զեկույցի՝ Ադրբեջանն օգտագործել է LAR-160 կայանքը 2016 թ․ Քառօրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության հայաբնակ բնակավայրերը M095 տեսակի կասետային ռումբերով ռմբակոծելու նպատակով։

 

  • Տրամաչափ -160 մմ
  • Հրթիռների քանակ - 36 հատ
  • Արկի ծավալը - 100 կգ
  • Կրակի նվազագույն հեռավորություն - 7-8 կմ
  • Կրակի առավելագույն հեռավորություն - 45 կմ
  • Մեկնարկային կայանքի ծավալը մարտական դիրքում - 19․2 տոննա
  • Մեկնարկային կայանքի չափսերն ընթացքի ժամանակ - 4․88 × 2․51 × 2․5 մ
  • Համազարկի շարունակականություն - 18 վրկ
  • Լիցքավորման ժամանակ - 10 րոպե
  • Մարտական հաշվարկ - 5-6 մարդ
  • Սկսել է կիրառվել  - 1983 թ․
Դիտվել է 84620անգամ
Վերջին լուրեր