Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
12 / Հոկտեմբեր / 2020 : 20-07

Հակառակորդի ՏՕՍ-1Ա  ծանր հրանետային համակարգ

ՏՕՍ-1Ա համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգ (ԾՀՀ) 

  • Ընդհանուր բնութագիր

ՏՊՍ-1Ա ծանր հրետանային համակարգը պատկանում է Համազարկային Կրակի Ռեակտիվ Համակարգերի կատեգորիային։ ՏՕՍ-1Ա համակարգը նախատեսված է նպատակակետի որոշակի մակերեսի վրա անկառավարելի ռեակտիվ թերմոբարիկ (ջերմաճնշային) և ծխաքողարկիչ արկերով զանգվածային կիրառման դեպքում բեկորներով, հարվածային ալիքներով և թեթև զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկան շարքից դուրս բերման, կառույցների և շենքերի շարքից դուրս այրման և ավերման, բաց տեղանքում և ամրաշինական կառույցներում գտնվող հակառակորդի կենդանի ուժի ոչնչացման համար։

  • Արտադրություն

ՏՕՍ-1Ա համակարգերը մշակվել են 1971-1979 թվականներին՝ «Տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորական բյուրոյի» կողմից (ռուս.՝ «Конструкторском бюро транспортного машиностроения») (քաղաք Օմսկ)։ Առաջին փորձնական նմուշմերը Տ-72 տանկի շասսիի վրա պատրաստվել են Օմսկում՝ 1978—1979 թվականներին։ Համալիրն ներառում է 2 մեքենա՝ 1) մարտական մեքենան (ՄՄ)` արձակման կայան, 30 ուղղորդիչներից կազմված պակետով, որը տեղադրված է Տ-72 տանկի շասսիի վրա 2) տրանսպորտային-լիցքավորող մեքենան (ՏԼՄ), որը գտնվում է ԿրԱԶ-255Բ (ռուս.՝ КрАЗ-255Б) մեքենայի բազայի վրա։

Մշակումների և փորձարկումների ժամանակ մարտական մեքենան ուներ «Օբյեկտ 634» անվանումը։ 1980 թվականին մեքենան հաջողությամբ անցել է պետական փորձարկումները և երաշխավորվել ընդունելու ԽՍՀՄ ԶՈՒ սպառազինության մեջ։ Առաջին անգամ կիրառվել է Աֆղանստանում 1988—1989 թվականներին։

  • Մարտական կիրառում

ՏՕՍ-1Ա Համակարգի կիրառումը մարտական պայմաններում կարող է զգալիորեն փոխել ուժերի հարաբերակցությունը հօգուտ կիրառող կողմի։ Միայն մեկ թերմոբարիկ, այսինքն՝ ջերմաճնշային կամ ծավալա-դետոնացնող զինամթերքի կիրառումը իր հզորությամբ քիչ է տարբերվում ոչ մեծ մարտավարական միջուկային լիցքի պայթյունից, ինչը ահաբեկող ազդեցություն է ունենում հակառակորդի զորքերի վրա։: Կարող է մոտ 3 կմ շառավղով ամեն ինչ այրել ու մոխրացնել, ոչնչացնել քաղաքի ամբողջ մի բնակելի թաղամաս:

 

 

Դիտվել է 93796անգամ
Վերջին լուրեր