Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2021 : 14-23

Դավիթ Գրիգորյանն իմ իմացած եզակի հայրենասեր ու բարձր արժեքներ կրող անձանցից է․ Օվսաննա Ստեփանյան

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար, «Ապագա զինվոր» ռազմահայրենասիրական դպրոցի հովանավոր Դավիթ Գրիգորյանը հանդես է գալիս «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակով։

Yelaket.am-ը ներկայացնում է քաղաքացիների, նախկին գործընկերների կարծիքը քաղաքական գործիչների մասին։

Ներկայացնում ենք Դավիթ Գրիգորյանի մասին Օվսաննա Ստեփանյանի կարծիքը։

«Դավիթ Գրիգորյանի հետ աշխատել եմ Երևանի մետրոպոլիտենում։ Եղել եմ ծրագրերի իրականացնող խմբի ղեկավարը, այսինքն եղել եմ ԾԻԳ-ի ղեկավարը մետրոպոլիտենում և միաժամանակ զբաղեցրել եմ տնօրենների խոհրդականի պաշտոնը, այն ժամանակ տնօրենների խորհիդի նախագահը Դավիթ Գրիգորյանն էր»,- մեզ հետ զրույցում ասաց Օվսաննա Ստեփանյանը։

Նա նշեց որ, մետրոպոլիտենում աշխատանքի է անցել հարցազրույցով, ունենալով իրականում գործնական շատ այլ առաջարկներ ուրիշ տեղերից և հավելեց․ «Երբ որ հադիպել եմ առաջին պահից ջերմ հարաբերություններ են սկսել Դավիթ Գրիգորյանի հետ, և հենց նա այն մարդն էր, որի հետ ուզեցել եմ աշխատել»։

Նա նաև նշեց, որ ընտանիքներով ջերմ հարաբերություններ ունեն։


«Դավիթ Գրիգորյանը գործնականում եղել է ազնիվ, հստակ գործի մեջ արդար, որը ինձ համար շատ կարևոր հանգամանք է։ Ու իրականում շատ լիդեր ղեկավար։ Միաժամանակ ինձ համար շատ կարևոր դեր է խաղում, երբ մարդը հայրենասեր է, այսինքն կարող եմ ասել, որ Դավիթ Գրիգորյանը իմ իմացած եզակի հայրենասեր ու բարձր արժեքներ կրող անձանցից է, և նաև՝ անձ, ով սիրում է իր ընտանիքը, դա ինձ համար մեծ գաղափարներ են, այսինքն՝ հայրենիքի և ընտանիքի նկատմամբ մեծ սերը», նշեց տիկին Ստեփանյանը։

Նա մասնավորապես նշեց, թե համատեղ աշխատանքային երկու տարիների ընթացքում ինչ աշխատանքներ և բարեփոխումներ է կատարել ու իրականացրել Դավիթ Գրիգորյանը․ «Հիմնականում շարժակազմերն է նորացվել, բարեփոխումներ են իրականացվել մետրոպոլիտենում, բավականին նորոգովել, նորացվել են շարժակազմերի վագոնները։ Ձեռք է բերվել վարորդների մարզասարք, այդ ժամանակ չունեինք, այսինքն, որի վրա նոր վարորդները կարող են անցնել մարզումներ, տրեյնինգներ, այսինքն, դա այն մարզասարքն էր, որի վրա մարզվում էին մինչ գնացք նստել, վարելը։ Ձեռք է բերվել վագոնների լվացման կետը, ավելի հեշտացվել է, նախկինում եղել լվացման կայան։ Կարգավորել էր մետրոպոլիտենի սպասարկումը, մաքրությունը։ Այժ էլ գործում է Երևանի պատկերներով գնացքը, որ արվել է Դավիթ Գրիգորյանի նախաձեռնությամբ, որպես խորհրդանիշ՝ որպես Երևանի մետրոպոլիտեն՝ Երևանի տարեդարձի կապակցությամբ»։

Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ այն ժամակ դրված էր դրենաժային թունելի կառուցում, որը առաջնահերթություն էր․ « Այդ ժամանակ քնննարկվում էր այդ ծրագիրը երկու նոր կայանների ստեղծումը, դեպի Աջափնյակ գնացող, ու մենք հաղթել էինք նախնական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում, այսինքն ինչ գումարի մասին է խոսքը, մի գծով պետք է լիներ, թե երկու գծով, անցումով, թե վերգետնյա։ Նախկինում եղել էր նախագիծը, ու դա դրված է հաջորդ փուլի մեջ»։

Արդեն պայմանավորվախություն էր ձեռք բերվել, որպեսզի ժետոնները փոխվեին, ինչպես քաղաքակիրթ աշխարհում, այսինքն՝ մշտական քարտերով։ Այդ ծրագիրը այդ ժամանակ հիմք դրվեց»։
Դավիթ Գրիգորյանի մասին հրապարակումները կարող եք կարդալ Yelaket.am լրատվական կայքում։


Դիտվել է 15854անգամ
Վերջին լուրեր