23 / Օգոստոս / 2022 : 12-31


«Սերը վիրավորեց աստղին»․ Շակիրային բարկացրել է Ժերար Պիկեի և նրա ընկերուհու համբույրները․ Պիկեն դրժել է բաժանումից հետո տված խոստումը (լուսանկարներ)

45-ամյա երգչուհիՇակիրան արձագանքել է 35-ամյա նախկին ամուսնու «չարաճճիություններին»։ Շակիրան զայրացել է, երբ իմացել է, որ ֆուտբոլիստ Ժերար Պիկեն դրժել է բաժանումից հետո տված խոստումը։

Երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվեցին այս տարվա հունիսին 11 տարվա ամուսնությունից հետո։ Նշվում է, ամուսնալուծության պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։ Նշենք, որ Շակիրան և Պիկեն որկու որդի ունեն ։ Հիշեցնենք, որ համացանցում հրապարակումներ հայտնվեցին, թե Պիկեն Շակիրային դավաճանել է 17-ամյան իր թիմակից Գավիի մոր հետ։

Նշենք, զույյի բաժանումից հետո հայտնի ֆուտբոլիստը երկար միայնակ չի մնացել։ Պիկեն սիրավեպ է ունեցել 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ։ Պիկեի նոր ընկերուհին աշխատում է նրա ընկերությունում՝ հասարակայնության հետ կապերի բաժնում։ Կատալոնիայում փառատոնի ժամանակ մարզիկը կրքոտ համբուրել է մի աղջկա։


Պիկեի նման պահվածքը զայրացրել է Շակիրային։ Շակիրան կարծում է, որ ֆուտբոլիստը դրժել է բաժանումից հետո տված իր խոստումը։ Հայտնիները պայմանավորվել են մեկ տարի գաղտնի պահել իրենց անձնական կյանքի մանրամասները։ Սակայն Պիկեն դիմացավ ընդամենը երկու ամիս։




Երգչուհու հարազատների խոսքերով, Շակիրան «շատ զայրացած է», քանի որ նկարները հայտնվել են մամուլում։ Ենթադրվում է, որ այս լուսանկարները «մեծապես վիրավորել են Շակիրային», հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով Socialite-ին:
Նշվում է, որ հեռուստահաղորդավարուհի Լաուրա Ռուաժը համակրել է աստղին. «Ես հուզված եմ։ Ակնհայտ է, որ այստեղ հարաբերություններ կան։ Ես տեսա շատ սեր: Սա շատ է ցավեցնում Շակիրային, քանի որ մենք ունենք Ժերար Պիկե, ում նախկինում չէինք տեսել: Ես երբեք նրան այսպիսին չեմ տեսել երգչուհու կողքին»,- Լաուրային մեջբերում է Daily Mail-ը։

Երգչուհին և Պիկեն ամռան սկզբին հայտարարեցին բաժանվելու մասին։ Հայտնի զույգը չէր մանրամասնել իրենց ամուսնալուծության պատճառներ մասին, միայն խնդրել էին հարգել իրենց որոշումը։

Բաժանումից Պիկեն տեղափոխվեց իր հին բնակարանը, իսկ Շակիրան մնաց իր երկու որդիների՝ իննամյա Միլանի և յոթամյա Սաշայի հետ։
Պիկեից հեռանալուց հետո փոփ դիվան լծվեց աշխատանքի, նա դարձավ նոր պարային շոուի անդամ։

Կարդացեք նաև՝ Պիկեն Շակիրայից 400 հազար եվրո է պահանջել և առաջին դասի հինգ թռիչք

Եթե Շակիրան մեղավոր ճանաչվի` նա կարող է բանտարկվել

Պատրաստեց Yelaket.am-ը

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 112236անգամ
Վերջին լուրեր