Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Օգոստոս / 2022 : 10-55

18 ճշմարտություն կյանքի մասին. քայլ դեպի հաջողություն


1. Միթե կարող ես բոլորին երջանկացնել, անգամ եթե փորձես, կկորցնես ինքդ քեզ։

2. Ձեր նյութական հարստությունը ձեզ ավելի լավը կամ երջանիկ մարդ չի դարձնի:

3. Ձեր տաղանդը ոչինչ չի նշանակում առանց հետևողական ջանքերի և պրակտիկայի:

4. «Հիմա՛»-ն միակ ժամանակն է, որը կարևոր է ձեզ համար, այնպես որ դադարեք վատնել ձեր ժամանակը անցյալին կենտրոնանալով կամ ապագան պլանավորելով:

5. Ոչ ոքի չի հետաքրքրում, թե որքան դժվար է քո կյանքը եւ ինչ խնդիրներ ունես դու։

6. Ինքդ քեզ վրա ներդրումներ անելը բոլորովին էլ եսասիրություն չէ: Դա ամենաարժեքավոր քայլն է, որ կարող ես անել քեզ համար։

7. Ձեր փառասիրությունը, հպարտությունը ոչինչ չի նշանակում առանց գործի. ժամանակն է գործելու:

9. Ձեր ամենաարժեքավոր ակտիվը՝ ձեր հարստությունը, դա ձեր ժամանակն է։ Դուք պետք է առաջնահերթություն տաք, թե ինչպես եք այն ծախսում:

«ԺԱՄԱՆԱԿԸ ՈՍԿԻ Է...»։

10. Դուք երբեք կատարյալ չեք լինի, իսկ անիրատեսական չափանիշներին համապատասխանելը տանում է տառապանքի:

11. Կարևորն այն չէ, թե ինչ է տեղի ունենում, այլ այն, թե ինչպես ես արձագանքում:

12. Որոշ մարդիկ և իրավիճակներ վնասակար են. հեռանալը ուժ է։

13. Կյանքում շատ բաներ ձեզ տրված է առանց ընտրության հնարավորության, բայց դուք ունեք ընտրելու իրավունք՝ անել այն ամենը, ինչ ցանկանում եք:

14. Վաղը երբեք երաշխավորված չէ:

15. Դուք կարող եք անել առավելագույնը և ձախողվել: Միակ իրական ձախողումը հանձնվելն է:

16. Ոչ ոք իրական պատկերացում չունի, թե ինչ է անում եւ ինչ արդյունքի կհասնի։

17. Հաջողությունը մեկ գիշերում չի լինում:

18. Առանց քրտնաջան աշխատանքի ոչ մի արժեքավոր բան հնարավոր չէ ձեռք բերել:

Ընթերցելով այս 18 կետից բաղկացած խորհուրդները եւ հետեւելով մեր նյութերի շարքերին՝

• Դու դառնում ես քո լավագույն տարբերակը։

• ոգեշնչվում և մոտիվացվում ես։

• Նոր հմտություններ ձեռք բերելով՝ մոտենում ես հաջողությանը

Կարդացեք նաև՝
















Author's cover photo
Ամսաթիվ 31 / Օգոստոս / 2022 : 10-55
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 15896անգամ
Վերջին լուրեր