15 / Հոկտեմբեր / 2022 : 13-44

Իլոն Մասկը հրաժարվել է Ուկրաինայի համար վճարել Starlink արբանյակային ցանցի համար

Իլոն Մասկը հրաժարվել է Ուկրաինայի համար վճարել Starlink արբանյակային ցանցի համար։ Վերջերս նա առաջարկեց «խաղաղության ծրագիր»՝ պատերազմը դադարեցնելու համար:

SpaceX-ը ԱՄՆ պաշտպանության նախարարությանը հայտնել է, որ այլևս չի կարող շարունակել ֆինանսավորել Starlink արբանյակային ցանցը Ուկրաինայի համար և խնդրել է գերատեսչությանը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, իր վրա վերցնել ծախսերը: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը, որը ձեռք է բերել ընկերության փաստաթղթերը, փոխանցում է Meduza-ն։


Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո SpaceX-ը որոշել է ուկրաինական կողմին հասանելիություն տրամադրել Starlink համաշխարհային արբանյակային ինտերնետ համակարգին։

Նշվում է, որն այս տարվա մարտից Ուկրաինայում գործարկվել է արբանյակային կապին միացում ապահովող տերմինալների առաջին խմբաքանակը։


Ինչպես նշվում է CNN-ի հոդվածում, Starlink-ի տերմինալներն անհրաժեշտ են Ուկրաինայի կապի ենթակառուցվածքի գնդակոծման դեպքում։

Արբանյակային հաղորդակցությունները, ի թիվս այլ բաների, օգտագործվում են ուկրաինացի զինվորականների կողմից, որոնք օգտագործում են այն ստորաբաժանումների գործողությունները համակարգելու, անօդաչու թռչող սարքերի կառավարման և հրետանային կրակի ուղղման համար:


SpaceX-ի պետական ​​գնումների գծով տնօրենը սեպտեմբերի 8-ին նամակ է ուղարկել Պենտագոնին, համաձայն CNN-ի ձեռք բերված փաստաթղթերի, որում նշվում է , որ արբանյակային ցանցի պահպանման ծախսերը Ուկրաինայի համար չափազանց բարձր են՝ մոտ 100 միլիոն դոլարի են հասնում։



«Մենք ի վիճակի չենք շարունակել տերմինալներ մատակարարել Ուկրաինային կամ ֆինանսավորել արդեն առաքված տերմինալների շահագործումը անորոշ ժամանակով»,- ասվում է SpaceX-ի նամակում։

SpaceX-ի ներկայացուցիչը խնդրել է ԱՄՆ զինված ուժերին հոգալ 124 միլիոն դոլար ընթացիկ ծախսերը և ֆինանսավորել Starlink-ը Ուկրաինայի համար մինչև 2022 թվականի վերջ: Ընկերությունը նաև զգուշացրել է, որ արբանյակային ֆինանսավորումը կարող է հասնել 400 միլիոն դոլարի 2023 թվականին:


SpaceX-ը նաև խնդրել է Պենտագոնին ընդունել Ուկրաինայի նոր խնդրանքը Starlink տերմինալների մատակարարման վերաբերյալ։ CNN-ի փոխանցմամբ՝ հուլիսին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին դիմել է SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկին՝ նշելով Starlink-ի «բացառիկ օգտակարությունը»։ Նա հայտնել է, որ ուկրաինացի զինվորականների տրամադրության տակ է մոտ 4000 տերմինալ, սակայն դրանցից մոտ 500-ը ամեն ամիս ոչնչացվում է մարտերի ընթացքում։


Զալուժնին խնդրել է Մասկին 6200 լրացուցիչ տերմինալ մատակարարել ուկրաինական զորքերի և հետախուզական գործակալությունների համար, ինչպես նաև ամսական ևս 500 սարքավորում՝ կորուստները փոխհատուցելու համար: Ի պատասխան, գրում է CNN-ը, SpaceX-ը հայտնել է, որ իրենք վերահղել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խնդրանքը Պենտագոն։

Պենտագոնին ուղղված առանձին ուղեկցող նամակում SpaceX-ի արտաքին խորհրդատուն ասել է, որ ընկերությունը «սարսափելի բարդ որոշման առաջ է կանգնած»: «Չեմ կարծում, որ նրանք ֆինանսական հնարավորություններ ունեն գեներալ Զալուժնիի խնդրանքով լրացուցիչ տերմինալներ կամ ծառայություններ տրամադրելու համար», - նշելէ նա։


Պատրաստեց Yelaket.am-ը

Կարդացեք նաև՝

Իլոն Մասկը թողարկել է «Burnt Hair» oծանելիքը՝ «այրված մազերի» բույրով









Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 6682անգամ
Վերջին լուրեր