Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Հոկտեմբեր / 2022 : 15-22


Իլոն Մասկը ցանկանում է Tesla-ն ավելի թանկ դարձնել, քան Apple-ն է

Ելույթ ունենալով բաժնետերերի 2022 թվականի երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվության շրջանակներում՝ Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը ասել է, որ իր ընկերությունը կարող է առաջ անցնել Apple-ից կապիտալիզացիայի առումով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։


«Ես տեսնում եմ պոտենցիալ հնարավորություն, որ Tesla-ն կարող է ավելի թանկ դառնալ, քան Apple-ը և Saudi Aramco-ն (Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթային ընկերությունը - խմբ.) միասին վերցրած: Ես չեմ ասում, որ դա անպայման կլինի, կամ հեշտ կլինի հասնել այս նպատակին»,- ասել է միլիարդատերը։


Այս պահին Tesla-ի շուկայական արժեքը կազմում է մոտավորապես 695 մլրդ դոլար, միաժամանակ Apple-ի և Saudi Aramco-ի կապիտալիզացիան գնահատվում է համապատասխանաբար 2,3 տրլն և 2,1 տրիլիոն դոլար։


Tesla-ի երրորդ եռամսյակի հաշվետվությունը նաև ցույց է տալիս, որ ընկերության էլեկտրական մեքենաների եկամուտը հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կազմել է 18,7 միլիարդ դոլար՝ 55%-ով ավելի, քան նախորդ տարի: Ընկերությունն ակնկալում է, որ ամեն տարի կկարողանա 50%-ով ավելացնել մեքենաների արտադրությունը։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Իլոն Մասկը հրաժարվել է Ուկրաինայի համար վճարել Starlink արբանյակային ցանցի համար

Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 17286անգամ
Վերջին լուրեր