21 / Հոկտեմբեր / 2022 : 18-16

ԱՄՆ կառավարությունը սկսել է տարբերակներ մշակել Մասկի ձեռնարկատիրական գործունեությունը ստուգելու համար

ԱՄՆ-ում կարող են ստուգել Մասկի բիզնեսի համապատասխանությունը ազգային անվտանգության շահերին: Այս մասին հայտնել է Bloomberg-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է միլիարդատեր Իլոն Մասկի ընկերություններ նկատմամբ աուդիտ անցկացնելու հարցը՝ պարզելու ազգային անվտանգության շահերին նրա գործունեության համապատասխանությունը:


Ինչպես նշում է գործակալությունը, Վաշինգտոնն «անհանգստացած է Ուկրաինայում Starlink արբանյակային կապի համակարգի սպասարկումը դադարեցնելու Մասկի սպառնալիքներով», ինչպես նաև մի խումբ միջազգային ներդրողների հետ Twitter սոցիալական ցանցը ձեռք բերելու մտադրությամբ։


Վարչակազմին անհանգստացնում են նաև ձեռնարկատիրոջ քաղաքական հայացքները, որոնք իբր «ավելի ու ավելի ռուսամետ են դառնում»։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ Մասկի առաջարկները «ձեռնտու են Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը»։

Այս կապակցությամբ ԱՄՆ կառավարությունը սկսել է տարբերակներ մշակել գործարարի ձեռնարկատիրական գործունեությունը ստուգելու համար։
Կարդացեք նաև՝

Մեդվեդևն Իլոն Մասկին հրավիրել է Մոսկվա՝ Հաղթանակի օրը նշելու

Մասկը նշել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հավանական սցենարը

Իլոն Մասկը ցանկանում է Tesla-ն ավելի թանկ դարձնել, քան Apple-ն է

Իլոն Մասկը հրաժարվել է Ուկրաինայի համար վճարել Starlink արբանյակային ցանցի համար

Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7131անգամ
Վերջին լուրեր