27 / Հոկտեմբեր / 2022 : 10-54

Chief Twit․ Իլոն Մասկը գնել է Twitter-ը

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր, Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գնել է Twitter սոցիալական ցանցը։


Twitter-ի իր էջում Մասկը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, թե ինչպես է լվացարանը ձեռքին մտնում ընկերության գլխավոր գրասենյակ։

«Քայլում ենք Twitter-ի շտաբ»,-գրել է Մասկը։
Բացի այդ, Մասկն արդեն փոխել է սոցիալական ցանցերի իր հաշվի կարգավիճակը՝ գրել է«Chief Twit»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը կազմել է 44 մլրդ դոլար։


Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, Իլոն Մասկը մտադիր է կրճատել Twitter-ի աշխատակիցների 75 տոկոսը։ Ըստ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարարը նախատեսում էր կրճատել ընկերության աշխատակազմը՝ ներկայիս 7,5 հազարից հասցնելով 2 հազարի։ Ընդ որում, միլիարդատերն անձամբ չի մեկնաբանել նման լուրերը։

Պատրաստեց Yelaket.am-ը
Կարդացեք նաև՝

ԱՄՆ կառավարությունը սկսել է տարբերակներ մշակել Մասկի ձեռնարկատիրական գործունեությունը ստուգելու համար






Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 9954անգամ
Վերջին լուրեր