09 / Նոյեմբեր / 2022 : 12-24

Իլոն Մասկը կորցրել է 70 միլիարդ դոլար․ Twitter-ը գնելու գործարքի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերի գինն ընկել է

Twitter սոցիալական ցանցը գնելու գործարքի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերի գինն ընկել է, հասնելով երկու տարվա նվազագույնին, Իլոն Մասկը կորցրել է 70 միլիարդ դոլար։


Իլոն Մասկի կարողությունը նվազել է 70 միլիարդ դոլարով՝ ապրիլին Twitter-ը ձեռք բերելու մասին առաջին զեկույցներից հետո։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Մասկի կարողությունը ներկայումս գնահատվում է 194,8 մլրդ դոլար, ինչը կապված է նրա մյուս ընկերության՝ Tesla-ի բաժնետոմսերի գնի անկման հետ։ Գործակալության տվյալներով՝ ներդրողները մտավախություն ունեն, որ ձեռներեցը Twitter-ի գնման պատճառով բավարար ուշադրություն չի դարձնում իր բիզնեսին էլեկտրական մեքենաների ոլորտում, մինչդեռ մրցակցությունն այս հատվածում աճում է։


Եվ իսկապես, եթե ոչ վաղ անցյալում Tesla-ի բաժնետոմսերը վաճառվում էին 300 դոլարով, ապա այժմ դրանք իջել են՝ երկու տարվա նվազագույնին. մեկ արժեթղթի համար տրվում է մոտ 190 դոլար։ Վերջին անգամ Tesla-ի բաժնետոմսերն այդքան արժեցել է COVID-19 համաճարակի գագաթնակետին՝ 2020 թվականի նոյեմբերին։

Yelaket.am
Կարդացեք նաև՝

Ջիջի Հադիդը դեմ է արտահայտվել Իլոն Մասկին․ Twitter-ն արդեն կորցրել է մոտ մեկ միլիոն օգտատեր

Chief Twit․ Իլոն Մասկը գնել է Twitter-ը






Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8226անգամ
Վերջին լուրեր