09 / Նոյեմբեր / 2022 : 15-54

Twitter-ի օգտատերերը դժգոհում են, որ չեն կարող արգելափակել Իլոն Մասկին

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը, ով վերջերս գնեց Twitter սոցիալական ցանցը, շարունակում է իր կանոնները սահմանել։ Սոցիալական ցանցի օգտատերերը չեն կարողանում արգելափակել Իլոն Մասկին:

Միլիարդատիրոջ գրառումները հայտնվել են նրան արգելափակած օգտատերերի հոսքում։


Երբ օգտատերերը նորից արգելափակել են Մասկին, որոշ օգտատերեր նշել են, որ Մասկի հաշիվը կրկին ակտիվացել է ընդամենը մի քանի ժամ անց։

Ավելի վաղ Իլոն Մասկը հայտարարել էր, որ Twitter սոցիալական ցանցը կարգելափակի այլ մարդկանց նմանակ ունեցող ցանկացած աքաունթ։ Նա նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ինքն է դարձել սոցցանցում պարոդիստների զոհ։
Նշենք,որ ամերիկացի դերասանուհի և կատակերգու Քեթի Գրիֆինի «Twitter» սոցիալական ցանցի հաշիվը արգելափակվել է այն բանից հետո, երբ նա փոխել է իր անունը Իլոն Մասկի:

««Twitter»-ն արգելափակում է հաշիվները սոցցանցում կանոնները խախտելու համար»,- նշված է դերասանուհու արգելափակված էջում, որն ուներ երկու միլիոն հետևորդ:

Yelaket.am
Կարդացեք նաև

Իլոն Մասկը կորցրել է 70 միլիարդ դոլար․ Twitter-ը գնելու գործարքի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերի գինն ընկել է


Chief Twit․ Իլոն Մասկը գնել է Twitter-ը






Կարդացեք նաև՝

Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6498անգամ
Վերջին լուրեր