21 / Նոյեմբեր / 2022 : 15-39

Իլոն Մասկը վերականգնել է Թրամփի Twitter-ի հաշիվը

Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը նոյեմբերի 18-ին սոցցանցում Twitter-ում հարցում է անցկացրել, որի արդյունքում մասնակիցների 52 տոկոսը քվեարկել է Թրամփի հաշիվը վերականգնելու օգտին։



Դրանից գրեթե անմիջապես հետո Թրամփի պրոֆիլը սոցցանցում կրկին ակտիվացել է։

«Մարդիկ խոսել են. Թրամփիօգտահաշիվը կվերականգնվի »,- քվեարկությունից հետո Թվիթերում գրել է Մասկը։ Մասկը նաև մեջբերել է լատիներեն «Vox Populi, Vox Dei» ասացվածքը, որը թարգմանվում է որպես «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է»։

Twitter-ն արգելափակել է Թրամփի օգտահաշիվը այն բանից հետո, երբ 2021 թվականի սկզբին նրա կողմնակիցները ներխուժել են Կապիտոլիում: Սոցցանցի նախկին ղեկավարությունը կարծում էր, որ Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի թվիթերյան էջը կարող էր մարդկանց դրդել խռովության, ընդվզման։
Սակայն Թրամփը հայտարարել է, որ Twitter վերադառնալու «ոչ մի պատճառ» չի տեսնում այն բանից հետո, երբ սոցցանցի նոր սեփականատեր Իլոն Մասկը վերականգնել է իր օգտահաշիվը։

«Ես դրա համար որևէ պատճառ չեմ տեսնում, նրանք Twitter-ում շատ խնդիրներ ունեն, տեսեք, թե ինչ է կատարվում», - ասել է Թրամփը Հանրապետական հրեական կոալիցիայի ղեկավարության տարեկան ժողովից առաջ վիրտուալ ելույթի ժամանակ:

Միևնույն ժամանակ, Թրամփը գովաբանել է Մասկին, բայց հասկացրել է, որ նա կմնա Truth Social-ում, հարթակ, որը նա ստեղծել է Twitter-ում արգելափակումից մի քանի ամիս անց:

Մինչ արգելափակումը Թրամփը Twitter-ում ուներ ավելի քան 88 միլիոն հետևորդ:

Yelaket.am


Կարդացեք նաև


Մասկը թույլ կտա երկար գրառումներ կատարել Twitter-ում



Իլոն Մասկը կորցրել է 70 միլիարդ դոլար․ Twitter-ը գնելու գործարքի ֆոնին Tesla-ի բաժնետոմսերի գինն ընկել է


Chief Twit․ Իլոն Մասկը գնել է Twitter-ը

Կարդացեք նաև՝


Մասկը միջամտում է բոլոր հարցերին, որոնք առնչվում են մոլորակին, նա հեռու է գնում գործարար շրջանակների սահմաններից․ The Street

Իլոն Մասկը Twitter-ը գնելուց հրաժարվելու նոր պատճառ է գտել. դրանում նրան օգնել է սոցցանցի նախկին աշխատակիցը

Իլոն Մասկի նախկին ընկերուհի Գրայմսը քննադատել է Մարկ Ցուկերբերգին

Իլոն Մասկը արձագանքել է նախկին ընկերուհուն՝ Գրայմսին

Ինչպիսին էր Իլոն Մասկը ուսանողական տարիներին. Մասկի նախկին ընկերուհին բացառիկ լուսանկարներ և մանրամասներ է հրապարակել

Զելենսկին պատասխանել է Մասկին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 4496անգամ
Վերջին լուրեր