Երևան
23 / Հունվար / 2020

Իրադարձություններ

Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իր այցը հարցականի տակ է
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել Է, որ դեռեւս որոշում չի ընդունել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցի վերաբերյալ: Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը: Անցած շաբաթ Թուրքիայի նախագահը հավաստել էր նոյեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով Միացյալ Նահանգներ այցելելու իր մտադրությունը: «Ես այս պահի դրությամբ դեռեւս որոշում չեմ ընդունել: (Այցը) հարցականի տակ է»,- ասել է Էրդողանը՝ պատասխանելով այն հարցին, թե նոյեմբերի 13-ին կկայանա արդյոք իր այցն ԱՄՆ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի...
2019-10-30 17:29:43
Թուրքիան պատասխան է պատրաստում, բանաձևն անօգուտ է. Էրդողանը խոսել է
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը: «Բանաձեւն անօգուտ է: Թուրքիան այն չի ճանաչի»,-նշել է Էրդողանը, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ...
2019-10-30 15:54:05
Թանկյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշմանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև ընդունելու վերաբերյալ: Թանկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի ընդունման համար: «Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների ...
2019-10-30 12:34:00
Տեսնես ինչու՞ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին․ Սուր...
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Տեսնես ինչու՞ են վարչապետն ու նախարարը շնորհակալություն հայտնում Կոնգրեսին, եթե Կոնգրեսի երկու պալատներից մեկն է միայն ճանաչել Ցեղասպանությունը: Պետք է միայն շնորհակալություն հայտնել Ներկայացուցիչների պալատին: Սենատը դեռ բան չի արել»:
2019-10-30 12:16:31
Թուրքիայում ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության բանաձևից հետո կանչվել է ԱԳՆ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դևիդ Սեթրֆիլդը կանչվել է արտգործնախարարություն: Այս մասին հայտնում է թուրքական HaberTurk-ը: Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում ամերիկացի դիվանագետին հայտնել են, որ Ներկայացուցիչների պալատի որոշումը որևէ վավերականություն չունի և հակասում է «երկու երկրի միջև ռազմավարական գործընկերությանը»: ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ի...
2019-10-30 12:11:31
ԱՄՆ Կոնգրեսի որոշումը կտրուկ փոխում է իրավիճակը. Մեծ հնարավորություններ Հայաստան...
Lragir.am-ը գրում է․ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների ջախջախիչ մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 405, դեմ քվեարկեց 11-ը, 3 ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։ Այսպիսով, ԱՄՆ-ն երրորդ անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այս անգամ՝ Կոնգրեսի մակարդակով: Մինչ այդ, ԱՄՆ նահանգները, բացի մեկից, ընդունել են ճանաչման ակտը: Կոնգրեսի ճանաչումը տեղի ու...
2019-10-30 10:35:32
Քիմ Քարդաշյանն անդրադարձել է Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր «Ինստագրամ»-ի էջի միլիոնավոր հետևորդների հետ կիսվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունման մասին հրապարակումներով: Մասնավորապես Քարդաշյանը «սթորի» բաժնում հրապարկել է նկար, որում գրված է՝ «Այսօր մենք պատմություն կերտեցինք»: Հաջորդ նկարով Քարդաշյանն իր հետևորդներին ներկայացրել է բանաձևի քվեարկության արդյունքները: Հեռուստաաստղն իր 150 մլն հետևորդների հետ կիսվել է նաև ...
2019-10-30 10:32:46
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն օրա...
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ քվեարկեց 223, դեմ քվեարկեց 191-ը։ Ըստ ընթացակարգի, բանաձևում այլևս փոփոխություներ չեն կարող մտցվել։ ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժինն «Արմենպրես»-ին տրամադրել է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը: «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների ...
2019-10-29 22:51:39
Շտապ․ Փասադենայի հայկական համայնքը քայքայման վտանգի տակ է․ գաղտնի ու կասկածելի հ...
2019-ի հոկտեմբերի 28-ին ժամը 8: 30-ին, Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում գտնվող ՀԲԸՄ Վաչե և Թամար Մանուկյան ավագ դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի որոշման ՝ ՀԲԸՄ ՄՀՍ-ի դպրոցը փակելու և քույր դպրոցի՝ ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հետ միավորելու համար բողոք էին կազմակերպել: Դպրոցը Կալիֆոռնիա նահանգի Canoga Park –ում է, մոտ 45 րոպե հեռավորության վրա: Yelaket.am/Ելակետ լրատվական գործակալություն/-ի թղթակցի փոխանցամբ՝ լուրերը գաղտնի էին պահվում մինչև հոկտեմբերի 25-ին...
2019-10-29 18:36:13
Հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանը այժմ արդեն ԱՄՆ-ում է
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը, որն իր դեմ հարուցված քրեական գործից հետո փախել էր Հայաստանից եւ ապաստան խնդրել ՌԴ իշխանություններից, ներկայումս ԱՄՆ-ում է՝ Գլենդել քաղաքում։ Թե ինչպես է հետախուզման մեջ գտնվող գեներալ-մայորը հայտնվել ԱՄՆ-ում, դեռ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ գնալով իրավապահների գործն ավելի է բարդանում նրան հայտնաբերելու եւ Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Պո...
2019-10-24 09:10:41
Ո՞վ է որոշում` կստանաք ԱՄՆ վիզա, թե՝ ոչ
Օտարերկրյա քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, պետք է նախ ստանան վիզա, որը կփակցվի նրանց անձնագրում, որն հանդիսանում է քաղաքացիության երկրի կողմից այդ անձին տրված ճամփորդական փաստաթուղթը: ԱՄՆ օրենքով՝ Պետքարտուղարությունն է իրավասու տրամադրելու վիզաներ, և վիզաների մեծ մասը տրամադրվում են Պետքարտուղարության՝ արտերկրում գործող դեսպանություններից կամ հյուպատոսական հիմնարկներից մեկում։ ԱՄՆ հյուպատոսական հիմնարկի պաշտոնյան կուսումնասիրի Ձեր դիմումը հարցազրույցի ժա...
2019-10-21 11:46:25
«Խնդրում եմ, որպես կին, մայր իրենց ամուսիններին խնդրել՝ դադարեցնել այդ սպանդը»․ ...
«Խնդրում եմ, որպես կին, մայր իրենց ամուսիններին խնդրել՝ դադարեցնել այդ սպանդը»․ Աննա Հակոբյանը ուղերձ է հղել Թուրքիայի և ԱՄՆ-ի առաջին տիկնանց։ «Անկեղծ ասած, այս օրերին, երբ Սիրիայում ողբերգական վիճակ էր, մտածում էի Կանայք հանուն խաղաղության նախաձեռնությունը հնարավորինս հասանելի դարձնել Թուրքիայի առաջին տիկնոջը կամ Միացյալ նահանգների առաջին տիկնոջը կամ մյուս բոլոր երկրների տիկիններին, ովքեր ունեն անելիք Սիրիայում խաղաղությունը վերականգնելու կապակցությամբ։ Ես մտածում էի, որ կար...
2019-10-21 10:43:22
«Ալիևը վճարում է CBS հեռուստաալիքին». ամերիկացիները սերիալ են ցուցադրել, որում «...
Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել է «SEAL Team» սերիալի նոր էպիոդի անոնսը, որում գործողությունները տեղի են ունենում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև տարածքում: Էպիզոդում հրահանգիչը բացատրում է հանձնարարվող առաջադրանքը инструктор, որոնք պետք է ուղևորվեն Ադրբեջան: Ըստ նրա՝ «վիճելի Լեռնային Ղարաբաղի գոտում հայկական զինված ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը» և այժմ Ադրբեջանի սահմանին գտնվող էլեկտրակայանին վտանգ է սպառնում: «Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպից ...
2019-10-21 10:29:31
Դոնալդ Թրամփի անսպասելի քայլը Ցեղասպանության հարցում
Newsweek հանդեսը, հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներից մեկին, հայտնել է, որ Թուրքիայի Սիրիա ներխուժման հարցում ԱՄՆ նախագահ Թրամփին խորհուրդ են տվել Անկարային կանգնեցնելու համար սպառնալ հայերի ցեղասպանության ճանաչումով: Ըստ հանդեսի, Էրդողանին կանգնեցնելու տարբեր ձեւերի վերաբերյալ խորհուրդների շարքում Թրամփին տվել են նաեւ այդ խորհուրդը, սակայն ի վերջո նա կանգ է առել Անկարային զգուշացնելու այլ տարբերակների՝ պաշտոնյաների եւ տնտեսական այլ պատժամիջոցների վրա: Այդպիսով, Newswee...
2019-10-19 13:21:07
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

Տեսանյութ. Կուտոյանի մահվան պատճառները բացահայտված են

Տեսանյութ. Մահացել է Երգչուհի Եվա Ռիվասի մայրիկը

Գեորգի Կուտոյանն ու Հրայր Թովմասյանը մտերիմ ընկերներ են եղել (լուսանկար)

Ցանկանու՞մ եք ունենալ առողջ և առանց ճարպերի մաշկ. N-ayva կենտրոնում սպասում են ձեզ

Էկոլոգիապես մաքուր արտադրանք «Amway» ապրանքանիշից

Քո անունով օծանելիք Lusin Parfume-ի կողմից